Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10126-10.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 681 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 681 .Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նխատմամբ վերահսկողությունը

Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 77-րդ հոդվածի «Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը» բառերով: