ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 681 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 681 . Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նխատմամբ վերահսկողությունը
Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 77-րդ հոդվածի «Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը» բառերով: