Հոդված 1 . «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 681 -րդ հոդվածով`
«Հոդված 681 .Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողությունը
Համայնքի սեփականության եւ բյուջեի միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում նաեւ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 2. Օրենքի 77-րդ հոդվածի «Ազգային ժողովը, ի դեմս Ազգային ժողովի վերահսկիչ պալատի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից: