Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1014-13.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիuի 17-ի, ՀՕ-247, այսուհետ` օրենսգիրք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը «անձանցից» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչներից» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը, 78-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը «փորձագետները» բառից հետո լրացնել «, մասնագետները» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածի`

1) 1-ին կետը, 24-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 217-րդ հոդվածի 3-րդ կետը «անձինք» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչները» բառերով.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետը, 23-րդ հոդվածի 2-րդ կետը «փորձագետ,» բառից հետո լրացնել «մասնագետ,» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 23-րդ հոդվածի`

1) վերնագիրը «փորձագետին» բառից հետո լրացնել «, մասնագետին» բառով.

2) 1-ին կետի առաջին պարբերությունը, 2-րդ կետը, 24-րդ հոդվածի վերնագիրը, 25-րդ հոդվածի 4-րդ կետը «փորձագետի» բառից հետո լրացնել «, մասնագետի» բառով.

3) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «փորձագետին» բառից հետո լրացնել «եւ մասնագետին» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը «փորձագետը» բառից հետո լրացնել «, մասնագետը» բառով:

Հոդված 6. Օրենսգրքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Գործին մասնակցող անձանց ներկայացվող պահանջները եւ կազմը

1. Գործին մասնակցող անձինք են քաղաքացիական դատավարական իրավահարաբերությունների այն սուբյեկտները, որոնք քաղաքացիական գործի ելքում ունեն իրավաբանական` նյութաիրավական կամ դատավարական շահ, պաշտպանում են սեփական կամ այլ անձանց օրինական շահերը եւ այդ նպատակով օրենքի ուժով օժտված են որոշակի դատավարական իրավունքներով ու կրում են դատավարական պարտականություններ, իրենց դատավարական գործողություններով ազդում են դատավարության ընթացքի ու զարգացման վրա:

2. Գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

3) դիմողները եւ այլ շահագրգռված անձինք` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախա՟տես՟ված գործերով.

4) այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտ՟պա՟նությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք` պետա՟կան մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիները:»:

Հոդված 7. 6-րդ գլխի վերնագրում «Ներկայացուցչությունը դատարանում» բառերը փոխարինել «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Քաղաքացիական դատավարական ներկայացուցչությունը մեկ անձի (ներկայացուցչի) կողմից այլ անձին (ներկայացվողին) իրավաբանական օգնության ցուցաբերման ձեւ է, որն իրականացվում է ներկայացուցչի կողմից դատարանում քաղաքացիական գործի քննության եւ լուծման կապակցությամբ ստացված իրավասությունների շրջանակներում ներկայացվողի անունից եւ ի շահ նրա` դատավարական գործողությունների կատարման միջոցով եւ կարգավորվում է տվյալ ինստիտուտը կազմող իրավական նորմերի համակցությամբ:

2. Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչներ ունենալու իրավունքից:

3. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով, այլ իրավական ակտերով, կանոնադրությամբ եւ հիմնադիր փաստաթղթերով վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք, օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբանական անձանց մասնակիցները եւ անդամները, ինչպես նաեւ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչները, որոնք իրավասու են մասնակցել դատավարությանը նաեւ իրավաբանական անձի` վերը նշված պաշտոնատար անձանց հետ համատեղ:

Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

4. Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարային հանձնաժողովի լիազորած ներկայացուցիչը:

5. Քաղաքացիները, իրավաբանական անձինք, իրավաբանական անձ չհանդիսացող ներկայացուցչությունները, մասնաճյուղերը, հիմնարկները, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավասու են դատարանում իրենց գործերը վարել մեկից ավելի ներկայացուցիչների միջոցով` նրանցից յուրաքանչյուրին տալով առանձին լիազորագիր:»:

Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քաղաքացիական դատավարությունում ներկայացուցիչ կարող է լինել օժտված ցանկացած գործունակ անձ, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորու՟թյուն, բացառությամբ սույն օրենսգրքի 40.1-րդ հոդվածով նախատեսված անձանց:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.1-րդ հոդվածով.

«Հոդված 40.1. Այն անձինք, ովքեր չեն կարող ներկայացուցիչներ լինել քաղաքացիական դատավարությունում

Քաղաքացիական դատավարությունում ներկայացուցիչներ չեն կարող լինել`

1) անչափահաս կամ խնամակալության, հոգաբարձության տակ գտնվող, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

2) դատարանի վճռով ծնողական իրավունքներից զրկված անձինք` որպես իրենց զավակների օրինական ներկայացուցիչներ մասնակցելու դեպքում.

3) դատավորները, դատախազները, քննիչները, հետաքննություն կատարող անձինք եւ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձինք:

Այս կանոնը տարածվում է նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են տվյալ գործի հետ կապված այլ գործի` որպես վերը նշված պաշտոնատար անձինք: Այս կանոնը չի տարածվում տվյալ անձանց վրա, երբ նրանք դատավարությունում հանդես են գալիս որպես համապատասխան մարմնի լիազորներ կամ որպես օրինական ներկայացուցիչներ.

4) փաստաբանների պալատից հեռացված անձինք, բացառությամբ այն դեպ՟քերի, երբ նրանք մասնակցում են գործի վարույթին որպես այն հիմնարկի, ձեռնարկության, կազմակերպության ներկայացուցիչ, որտեղ աշխատում են վարչական ակտի կամ աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ դատավարությունում հանդես են գալիս որպես օրինական ներկայացուցիչներ.

5) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական  օրենսգրքով սահմանված հանձնարարության պայմանագրին ներկայացվող պահանջների խախտմամբ են ստանձնել իրավաբանական օգնության ցուցաբերման հանձնարարությունը.

6) այն անձինք, ովքեր մասնակցել են տվյալ գործին կամ տվյալ գործի հետ կապված այլ գործին` որպես կասկածյալ, մեղադրյալ (ամբաստանյալ), դատապարտյալ, արդարացված, տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, փորձագետ, վկա, մասնագետ, թարգմանիչ, դատական նիստի քարտուղար կամ ընթերակա.

7) այն անձը, որը տվյալ գործով ներկայացրել կամ ներկայացնում է գործին մասնակ՟ցող այն անձի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք հակասում են նոր ներկայացվողի շահերին, կամ եթե առկա են հիմնավոր կասկածներ պնդելու, որ ներկայացուցիչը շահագրգռված է գործի` հակառակորդ կողմի համար բարենպաստ ելքով.

8) այն անձը, որը նույն կողմերի միջեւ նույն առարկայի վերաբերյալ վեճի լուծմանը մասնակցել է որպես միջնորդ կամ միջնորդ դատավոր, եթե քաղաքացիական գործը կապված է նախկինում քննված վեճի հետ.

9) այն անձը, որն օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, եւ նրա դատվածությունը դեռեւս մարված կամ վերացված չէ.

10) այն անձինք, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են դատարանում ներկայացուցչության գործունեությամբ զբաղվելու իրավունքից:»:

Հոդված 11. Օրենսգրքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչի լիազորությունները կարող են հաստատվել նաեւ հեռագրով ուղարկված լիազորագրի հիման վրա, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխատակիցը եւ այն հաստատվում է կապի մարմնի կողմից:

Դատարանն իրավունք ունի ընդունել դատավարական գործողություն՟ներ կատարելու համար տրված լիազորագիրը, որը ներկայացվողը ներկայացուցչին է ուղարկել առանց կապի պաշտոնական մարմինների` հեռագրիչի, ֆաքսիմալ, ինտերնետային (էլեկտրոնային փոստի) կամ այլ կապի միջոցով, եթե գործին մասնակցող անձինք չեն առարկում դրա դեմ:»:

Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-րդ հոդվածով.

«Հոդված 41.1. Ներկայացուցիչների ընդհանուր իրավունքները եւ պարտականությունները

«1. Բացի սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-6-րդ եւ 8-րդ ենթակետերով նախատեսված դատավարական իրավունքներից, ներկայացուցիչը քաղաքացիական դատավարությունում իրավունք ունի`

1) սույն օրենսգրքով սահմանված կարգով դատարանում ներկայացնել ֆիզիկական, իրավաբանական անձանց, պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը.

2) հավաքել եւ դատարանին ներկայացնել արդյունավետ իրավաբանական օգնության ցուցաբերման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` դիմել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական միավորումների եւ այլ կազմակերպությունների իրավասու պաշտոնատար անձանց` տեղեկանքներ, բնութագրեր եւ այլ փաստաթղթեր ստանալու պահանջով, որոնք էլ իրենց հերթին պարտավոր են օրենքով սահմանված կարգով եւ ողջամիտ ժամկետում տրամադրել տվյալ փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց պատճենները: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական միավորումների եւ այլ կազմակերպությունների իրավասու պաշտոնատար անձանց կողմից տվյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները չտրամադրելու կամ դիտավորյալ հապաղելու համար նրանք ենթակա են պատասխա՟նատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

3) հավաքել եւ դատարանին ներկայացնել այնպիսի ակտեր, պայմանագրեր, փաստաթղթեր, գործարար թղթակցություն, առարկաներ, լուսանկարներ, ձայնագրություններ եւ տեսագրություններ, այդ թվում` էլեկտրոնային, կապի այլ միջոցով կամ փաստաթղթի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված նյութեր, որոնք կարող են օրենքով սահմանված կարգով ճանաչվել ապացույցներ.

4) գործին վերաբերող տեղեկատվությանը տիրապետող անձանց, նրանց համաձայնությամբ, ենթարկել հարցման.

5) հարցում կատարել մասնագետներին` իրավաբանական օգնության ցուցաբեր՟ման ընթացքում առաջացող եւ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբան՟ման կամ հաստատման վերաբերյալ խորհրդատվական բնույթի կարծիք ստանալու համար, կամ պայմանագրային հիմունքներով նրանց ներգրավել դատավարությանը.

6) գործի նյութերում ընդգրկված տեղեկատվությունն ամրագրել տեխնիկական միջոցների օգնությամբ` պահպանելով պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքը.

7) աջակցել կողմերի հաշտեցմանը եւ գործը հաշտության համաձայնությամբ ավարտելուն, եթե ներկայացվողը չի առարկում դրա դեմ.

8) հրաժարվել ներկայացվողի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն օրենքով կամ վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում` արդեն իսկ մատուցած ծառայության դիմաց ստանալով պայմա՟նագրով սահմանված վարձատրություն.

9) ստանձնած հանձնարարության հիման վրա կատարել օրենքին չհակասող այլ գործողություններ:

2. Ներկայացուցիչն իրավունք չունի`

1) կատարել որեւէ գործողություն ներկայացվողի շահերի դեմ.

2) ընդունել դիրքորո՟շում` առանց ներկայացվողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ համաձայնեցնելու.

3) խոչընդոտել ներկայացվողին իր իրավունքներն իրականացնելու եւ պարտականությունները կատարելու հարցում.

4) ստանձնել իրավաբանական օգնության ցուցաբերման մասին հանձնարարու՟թյունն այն դեպքերում, երբ նա տվյալ գործով կամ այլ գործով ցուցաբերում կամ ցուցաբերել է իրավաբանական օգնություն այն անձանց, որոնց շահերը հակա՟սում են ներկայացվող անձի շահերին, կամ եթե, որպես դատավոր, դատա՟խազ, քննիչ, գործին մասնակցող անձ, տուժող, ընթերակա, փորձագետ, մասնագետ, թարգմանիչ կամ վկա, մասնակցել է տվյալ գործին կամ այդ գործի հետ կապված այլ գործին, գտնվում է ազգակցական կապերի մեջ այն պաշտո՟նա՟տար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է տվյալ գործի դատաքննությանը.

5) հրապարակել հանձնարարության իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ օգտագործել դրանք շահադիտական նպատակներով.

6) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հետաքննության եւ նախնական քննության մարմիններին ցուցաբերել աջակցություն` ի վնաս ներկայացվող անձի շահերին:

3. Բացի սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պարտականություններից, ներկայացուցիչը պարտավոր է`

1)  հստակորեն ու անշեղորեն հետեւել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենսգրքի եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենքների պահանջների պահպանմանը.

2) օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով ազնվորեն ու բարեխղճորեն պաշտպանել իր ներկայացվողի իրավունքները, ազատություններն ու օրենքով պահպանվող շահերը.

3) դադարեցնել երկու կամ ավելի անձանց ցուցաբերվող իրավաբանական օգնությունը նրանցից մեկին, եթե նրանց շահերի միջեւ առաջանում է հակասություն.

4) ներկայացվողի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին ժամանակին տեղյակ պահել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր ներկայացուցիչ ընտրելու համար, ներկայացվողին հանձնել իր մոտ եղած համապատասխան փաստաթղթերը:»:

Հոդված 13. Օրենսգրքի 42-րդ հոդվածի`

1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ կետերով.

«10) կատարելու փաստաթղթերի կեղծ լինելու վերաբերյալ հայտարարություն եւ ստորագրելու այն.

11) հարուցելու գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու մասին միջնորդություն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով.

«Ներկայացուցչի` իր լիազորությունների շրջանակներում կատարած դատավարական գործողությունները ներկայացվողի համար հանդիսա՟նում են պարտադիր:

Ներկայացվողի համար պարտադիր են նաեւ ներկայացուցչի կողմից կատարված դատավարական այն գործողու՟թյուն՟ները, որոնց կատարումը ներկայացվողի կամքից անկախ պատճառներով այդ պահին չէր մտնում ներկայացուցչի սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հատուկ լիազորությունների շրջանակի մեջ, սակայն հետագայում ներկայացվողն այդ գործողություններին հավանություն է տվել կամ չի առարկել դրանց դեմ:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ներկայացուցիչների լիազորություններին վերաբերող իրավանորմերը չեն տարածվում այն ներկայացուցիչների վրա, որոնք քաղաքացիական դատավարությանը մասնակցում են իրենց ներկայացվողների հետ համատեղ, եթե վերջիններս բանավոր կամ գրավոր ձեւով չեն արտահայտում իրենց անհամաձայնությունը ներկայացուցիչների գործողությունների դեմ: Այս դեպքում դատարանը ներկայացուցչի հատուկ լիազորություն պահանջող գործողություններն ընդունելուց առաջ պարտավոր է ներկայացվողին բացատրել այդ գործողությունների իրավական հետեւանքները, իսկ դատական նիստի քարտուղարը պարտավոր է ամրագրել այն դատական նիստի արձանագրության մեջ:»:

Հոդված 14. Օրենսգրքի 43-րդ հոդվածը`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1. Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած անչափահասները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերի պահանջներին համապատասխան կնքված գործարքների վերաբերյալ վեճերով` տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասներն իրավունք ունեն առանց իրենց օրինական ներկայացուցիչների դատարանում անձամբ վարել իրենց քաղաքացիական գործերը:»:

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օրինական ներկայացուցիչները կարող են դատարանում գործի վարումը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ եւ ավելի անձանց:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օրինական ներկայացուցիչների հիվանդության, ներկայացվողի հետ շահերի հակասության, այն պատասխանողի ներկայացուցչի բացակայության, որի բնակության կամ գտնվելու վայրը անհայտ է, ինչպես նաեւ իրենց գործառույթներն իրականացնելու անհնարինության պատճառով դատավարությանը չմասնակցելու այլ դեպքերում դատարանը պարտավոր է ներկայացվող անձանց իրավունքներն ու շահերը պաշտպանելու հնարավորություն ստեղծելու նպատակով պարտադիր կերպով վերջիններիս շահերի ներկայացուցիչ նշանակել փաստաբաններին` պետական միջոցների հաշվին իրավաբանական օգնություն ցույց տալու մասին օրենսդրության սահմանած կարգին համապատասխան:»:

Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.

«Հոդված 43.1. Ներկայացուցչի գործունեության ապահովման երաշխիքները

1. Քաղաքացիական դատավարական ներկայացուցչի` սույն օրենսգրքով եւ դատավարության այլ օրենքներով սահմանված իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Ներկայացուցչի գործունեությանն անօրինական միջամտություն կատարած կամ այդպիսի գործունեությանն ապօրինի կերպով խոչընդոտող անձինք ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության:

2. Արգելվում է ներկայացուցչից պահանջել իրավաբանական օգնության ցուցաբերման կապակցությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները եւ փաստաթղթերը: Ներկայացուցիչը չի կարող հարցաքննվել որպես վկա այն հանգամանքների մասին, որոնք հայտնի են դարձել վերջինիս իր պարտականությունները կատարելու կապակցությամբ:

3. Հանձնարարության կատարման կապակցությամբ ներկայացուցչի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության եւ (կամ) գույքի ոչնչացման սպառնալիքի առկայության դեպքում ներկայացուցիչը կարող է դիմել իրավասու մարմիններին, որոնք էլ, իրենց հերթին, պարտավոր են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նշված անձանց անձնական անվտանգության ապահովման եւ նրանց պատկանող գույքի պահպանման ուղղությամբ:»:

Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45.1-րդ հոդվածով.

«Հոդված 45.1. Մասնագետը

1. Մասնագետը քաղաքացիական գործով չշահագրգռված անձն է, որին դատարանը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ կողմի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի եւ այլ բնագավառներում իր մասնագիտական հմտությունները եւ գիտելիքներն օգտագործելով աջակցելու դատարանին կամ գործին մասնակցող անձին դատավարական գործողու՟թյուն՟ներ կատարելիս:

2. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների: Մասնագետի խորհրդատվությունը (կարծիքը) եւ պարզաբանումը չի փոխարինում փորձագետի եզրակա՟ցությանը:

3. Մասնագետը պարտավոր է`

1) ներկայանալ դատարանի կանչով անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար.

2) դատարանին ներկայացնել իր մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը.

3) դատարանի կամ կողմի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ քաղաքացիական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.

4) ներկա գտնվել դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում եւ չլքել գործողության կատարման վայրը առանց նախագահողի թույլտվության.

5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում` դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.

6) իր մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շրջանակում տրամադրել խորհրդատվություն, պարզաբանումներ եւ հայտնել կարծիք.

7) ենթարկվել դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություն՟ներին.

8) առանց դատարանի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ժամանակ իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

3. Մասնագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

4. Մասնագետն իրավունք ունի`

1) դատարանի թույլտվությամբ ծանոթանալ գործի նյութերին եւ հարցեր տալ գործի մասնակիցներին.

2) գործի մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հար՟ցեր առաջադրելու, դիտողություններ անելու, ինչպես նաեւ իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ.

3) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողության արձանագրությանը եւ իր մասնակցությամբ իրականացվող դատավարական գործողության ընթացքի, բովանդակության եւ արդյունքների գրառումների լրիվության եւ ճշտության հետ, դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.

4) ստանալ քաղաքացիական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում գործին մսնակցող այն անձից, ում նախաձեռնությամբ ներգրավվել է գործին:

5. Մասնագետն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:»:

Հոդված 17. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) տեսա եւ ձայնագրություններով:»:

Հոդված 18. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 211-րդ հոդվածի 1-ին կետը «անձը» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցիչը» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետը, 60-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը «կողմերի» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 20 . Օրենսգրքի 55.1-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը, 61-րդ հոդվածը, 93-րդ հոդվածի 3-րդ կետը, 138-րդ հոդվածի 1-ին կետը «անձինք» բառից հետո լրացնել «եւ նրանց ներկայացուցիչները» բառերով:

Հոդված 21. Օրենսգրքի 60-րդ հոդվածի`

1) 1-ին կետի առաջին պարբերությունը «(կողմերի)» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով.

2) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «կողմի» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցչի»:

Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.

«Հոդված 64.1. Տեսա եւ ձայնագրությունները

1. Անձը, որը դատարանին է ներկայացնում տեսա եւ/կամ ձայնագրությունները էլեկտրոնային, ժապավենային եւ այլ կրիչի վրա կամ միջնորդում է ձեռք բերել դրանք, պարտավոր է նշել, թե երբ, ում կողմից եւ ինչ պայմաններում են կատարվել տեսա եւ ձայնագրությունները:

2. Տեսա եւ ձայնագրությունների կրիչները պահվում են դատարանում: Դատարանը միջոցներ է ձեռնարկում դրանք անփոփոխ վիճակում պահպանելու ուղղությամբ: Գործին մասնակցող անձին իր հաշվին կարող են տրամադրվել տեսա եւ/կամ ձայնագրությունների կրկնօրինակները:»

Հոդված 23. Օրենսգրքի 68-րդ հոդվածը «փորձագետին,» բառից հետո լրացնել «մասնագետին,» բառով:

Հոդված 24. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, 97-րդ հոդվածի 1-ին կետը, 100-րդ հոդվածի 1-ին կետը եւ 101-րդ հոդվածի 1-ին կետը «անձի» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցչի» բառերով:

Հոդված 25. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետը, 121-րդ հոդվածը, 123-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «եւ նրանց ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 26. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը «փորձագետների,» բառից հետո լրացնել «մասնագետների,» բառով:

Հոդված 27. Օրենսգրքի 122-րդ հոդվածը «գրավոր ապացույցներին,» բառերից հետո լրացնել «տեսա եւ ձայնագրություններին,» բառերով:

Հոդված 28. Օրենսգրքի 124-րդ հոդվածը «անձանց» բառից հետո լրացնել «եւ/կամ նրանց ներկայացուցիչներին» բառերով:

Հոդված 29. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի`

1) երկրորդ պարբերության «գործին մասնակցող անձանց անունը (անվանումը)» բառերը փոխարինել «գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը (անվանումը) եւ նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը» բառերով.

2) երրորդ պարբերությունը «անձանց» բառից հետո լրացնել «եւ/կամ նրանց ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 30. Օրենսգրքի 140-րդ հոդվածը «հրապարակելուց» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկելուց» բառերով:

Հոդված 31. Օրենսգրքի 141-րդ հոդվածը, 142-րդ հոդվածի 1-ին կետը, 143-րդ հոդվածի 1-ին կետը, 148-րդ հոդվածի 3-րդ կետի  2-րդ պարբերությունը եւ 217-րդ հոդվածի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «,մասնագետի խորհրդատվությունը (կարծիքը) եւ պարզաբանումը» բառերով:

Հոդված 33. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ կետի «կողմերի միջնորդությամբ նշանակում է փորձագետ» բառերը փոխարինել «կողմերի, նրանց ներկայացուցիչների միջնորդությամբ նշանակում է փորձագետ, հրավիրում մասնագետ» բառերով:

Հոդված 34 . Օրենսգրքի 207-րդ հոդվածը «հրապարակվելու» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկվելու» բառերով:

Հոդված 35 . Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը «հրապարակվելուց» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկվելուց» բառերով:

Հոդված 36. Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ կետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, տեսա եւ ձայնագրությունների» բառերով: