Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիuի 17-ի քաղաքա՟ցիա՟կան դատավարության օրենսգրքի (ՀՕ-247, այսուհետ` օրենսգիրք) 7-րդ հոդվածի 3-րդ կետը «անձանցից» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչներից» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ կետը, 78-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը «փորձագետները» բառից հետո լրացնել «, մասնագետները» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 21-րդ հոդվածի`
1) 1-ին կետը, 24-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 217-րդ հոդվածի 3-րդ կետը «անձինք» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչները» բառերով.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետը, 23-րդ հոդվածի 2-րդ կետը «փորձագետ,» բառից հետո լրացնել «մասնագետ,» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 23-րդ հոդվածի`
1) վերնագիրը «փորձագետին» բառից հետո լրացնել «, մասնագետին» բառով.
2) 1-ին կետի առաջին պարբերությունը, 2-րդ կետը, 24-րդ հոդվածի վերնագիրը, 25-րդ հոդվածի 4-րդ կետը «փորձագետի» բառից հետո լրացնել «, մասնագետի» բառով.
3) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «փորձագետին» բառից հետո լրացնել «եւ մասնագետին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությունը «փորձագետը» բառից հետո լրացնել «, մասնագետը» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 27. Գործին մասնակցող անձանց ներկայացվող պահանջները եւ կազմը
1. Գործին մասնակցող անձինք են քաղա՟քա՟ցիական դատավարական իրավահարա՟բերու՟թյուն՟ների այն սուբյեկտները, որոնք քաղաքացիական գործի ելքում ունեն իրավաբա՟նա՟կան` նյութա՟իրա՟՟վա՟կան կամ դատավարական շահ, պաշտպանում են սեփական կամ այլ անձանց օրինական շահերը եւ այդ նպատակով օրենքի ուժով օժտված են որոշակի դատավա՟րա՟կան իրա՟վունք՟ներով ու կրում են դատա՟վա՟րական պարտա՟կա՟նու՟թյուն՟ներ, իրենց դատա՟վա՟րական գործողու՟թյուն՟ներով ազդում են դատավարության ընթացքի ու զարգացման վրա:
2. Գործին մասնակցող անձինք են`
1) կողմերը.
2) երրորդ անձինք.
3) դիմողները եւ այլ շահագրգիռ անձինք` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախա՟տես՟ված գործերով.
4) այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտ՟պա՟նությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք` պետա՟կան մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, հասարա՟կա՟կան կազմակերպությունները եւ քաղաքացիները:»:
Հոդված 7. 6-րդ գլխի վերնագրում «Ներկայացուցչությունը դատարանում» բառերը փոխարինել «Ներկայացուցչությունը քաղաքացիական դատավարությունում» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 39-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքա՟ցիա՟կան դատավարական ներկա՟յա՟ցուցչու՟թյունը մեկ անձի (ներկայա՟ցուց՟չի) կողմից այլ անձին (ներկայացվողին) իրավա՟բա՟նական օգնության ցուցաբեր՟ման ձեւ է, որն իրականաց՟վում է ներկայացուցչի կողմից դատա՟րանում քաղաքացիական գործի քննու՟թյան եւ լուծ՟ման կապակցությամբ ստացված իրավասությունների շրջանակ՟ներում ներկա՟յաց՟՟վողի անունից եւ ի շահ նրա` դատավա՟րա՟կան գործողությունների կա՟տար՟ման միջոցով եւ կար՟գա՟վոր՟վում է տվյալ ինստիտուտը կազմող իրավական նորմերի հա՟մակ՟ցու՟թյամբ:
2. Քաղաքացիները կարող են դատարանում իրենց գործերը վարել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով: Քաղաքացու մասնակցությունը գործին չի զրկում նրան` գործով ներկայացուցիչներ ունենալու իրավունքից:
3. Դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով, այլ իրավական ակտերով, կանո՟նադրությամբ վերապահված լիազորությունների սահ՟ման՟՟ներում գործող նրանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապա՟տաս՟խան` իրա՟վա՟՟՟բա՟՟նական անձի շահերը ներկա՟յաց՟նելու իրավունք ունեցող այլ անձինք, օրենքով նախատեսված դեպքերում` իրավաբա՟նական անձանց մասնակիցները եւ անդամ՟՟ները, ինչպես նաեւ լիազորագրով հանդես եկող ներկայացուցիչ՟ները, որոնք իրավասու են մասնակցել դատավարությանը նաեւ իրավաբա՟նական անձի` վերը նշված պաշտոնատար անձանց հետ համատեղ:
Իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:
4. Լուծարվող իրավաբանական անձի անունից դատարանում հանդես է գալիս լուծարային հանձնաժողովի լիազորած ներկայացուցիչը:
5. Քաղաքացիները, իրավա՟բա՟նա՟կան անձինք, իրավաբա՟նա՟կան անձ չհանդիսացող ներկայացուցչու՟թյուն՟ները, մասնա՟ճյուղերը, հիմնարկ՟ները, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնա՟կառա՟վարման մարմիններն իրավասու են դատարանում իրենց գործերը վարել մեկից ավելի ներկայա՟ցու՟ցիչների միջոցով` նրանցից յուրաքանչյուրին տալով առանձին լիազորագիր:»:
Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քաղաքացիական դատավարությունում ներկայա՟ցու՟ցիչ կարող է լինել ցան՟կա՟ցած գործունակ անձ, որն ունի դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպված լիազորու՟թյուն, բացառու՟թյամբ սույն օրենսգրքի 40.1-րդ հոդվածով նախատեսված անձանց:»:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 40.1-րդ հոդվածով.
«Հոդված 40.1. Այն անձինք, ով՟քեր չեն կարող ներկայա՟ցու՟ցիչ՟ներ լինել քաղաքացիական դատավարությունում
Քաղաքացիական դատավարությունում ներկայացուցիչներ չեն կարող լինել`
1) անչափահաս կամ խնամակալության, հոգաբարձության տակ գտնվող, դատարա՟նի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
2) դատարանի վճռով ծնողական իրավունքներից զրկված անձինք` որպես իրենց զա՟վակ՟ների օրինական ներկայացուցիչներ մասնակցելու դեպքում.
3) դատավորները, դատախազները, քննիչները, հետաքննություն կատարող անձինք: Այս կանոնը տարածվում է նաեւ այն անձանց նկատմամբ, որոնք մասնակցել են տվյալ գործի հետ կապված այլ գործի` որպես վերը նշված պաշտոնատար անձինք: Այս կանոնը չի տարած՟վում տվյալ անձանց վրա, երբ նրանք դատավարությունում հանդես են գալիս որպես համապա՟տաս՟խան մարմնի լիազորներ կամ որպես օրինական ներկայա՟ցու՟ցիչներ.
4) փաստաբանների ցուցակից հանված կամ փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցված անձինք, բացառությամբ այն դեպ՟քերի, երբ նրանք մասնակցում են գործի վարույթին որպես այն քաղաքացու, իրավաբանական անձի, հիմնարկի, ներկայացուցչության, մասնաճյուղի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ, որտեղ կամ որի մոտ աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, ինչպես նաեւ այն դեպ՟քերում, երբ դատավարությունում հանդես են գալիս որպես օրինական ներկայացու՟ցիչներ.
5) այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված հանձնարարության պայմանագրին ներկայաց՟վող պահանջների խախտ՟՟՟՟՟մամբ են ստանձնել իրավաբանական օգնության ցուցա՟բեր՟ման հանձ՟՟՟նա՟րարությունը.
6) այն անձինք, ովքեր մասնակցել կամ մասնակցում են տվյալ գործին կամ տվյալ գործի հետ կապված այլ գործին` որպես կասկածյալ, մեղադրյալ (ամբաստանյալ), դատապարտյալ, արդարացված, տուժող, քաղաքացիա՟կան հայցվոր, քաղաքացիական պատաս՟խա՟նող, փորձագետ, վկա, մասնա՟գետ, թարգմա՟նիչ, դատական նիստի քարտուղար կամ ընթերակա.
7) այն անձը, որը տվյալ գործով ներկայացրել կամ ներկայացնում է գործին մասնակ՟ցող այն անձի իրավունքներն ու օրինական շահերը, որոնք հակասում են նոր ներ՟կա՟՟յաց՟՟վողի շահերին, կամ եթե առկա են հիմնավոր կասկածներ պնդելու, որ ներ՟կա՟՟՟՟յացուցիչը շահագրգռված է գործի` հակառակորդ կողմի համար բարենպաստ ելքով.
8) այն անձը, որը նույն կողմերի միջեւ նույն առարկայի վերաբերյալ վեճի լուծմանը մասնակցել է որպես արբիտրաժային տրիբունալ, եթե քաղա՟քա՟ցիա՟կան գործը կապված է նախկինում քննված վեճի հետ.
9) այն անձինք, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել են դատարանում ներկայացուցչության գործունեությամբ զբաղվելու իրավունքից:»:
Հոդված 11. Օրենսգրքի 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Քաղաքացիական դատավարությունում ներկա՟յա՟ցու՟ցչի լիազորությունները կարող են հաստատվել նաեւ հեռագրով ուղարկ՟ված լիազորագրի հիման վրա, եթե փաստաթղթի առաքումն իրականացնում է կապի աշխա՟տա՟կիցը եւ այն հաստատվում է կապի մարմնի կողմից:
Դատարանն իրավունք ունի ընդունել դատավարական գործողություն՟ներ կատարելու համար տրված լիազորագիրը, որը վստահորդը ներկայացուցչին է ուղարկել առանց կապի պաշտոնական մարմինների` հեռագրիչի, ֆաքսիմալ, ինտերնետային (էլեկտրոնային փոստի) կամ այլ կապի միջոցով, եթե գործին մասնակցող անձինք չեն առարկում դրա դեմ:»:
Հոդված 12. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41.1-րդ հոդվածով.
«Հոդված 41.1. Ներկայացուցիչների ընդհանուր իրավունքները եւ պար՟տա՟՟կա՟՟՟նու՟թյունները
«1. Բացի սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին կետի 1-6-րդ եւ 8-րդ ենթակետերով նախատեսված դատավա՟րա՟կան իրա՟վունք՟՟ներից, ներկայացուցիչը քաղաքացիական դատավարությունում իրավունք ունի`
1) սույն օրենսգրքով սահմանված կարգով դատարանում ներկա՟յաց՟նել ֆիզիկա՟կան, իրավա՟բա՟նա՟կան անձանց, պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքները, ազատու՟թյուն՟՟ներն ու օրինա՟կան շահերը.
2) հավաքել եւ դատարանին ներկայացնել արդյունավետ իրավաբանական օգնու՟թյան ցուցաբերման համար անհրաժեշտ տեղեկություններ, այդ թվում` դիմել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հա՟սա՟րա՟կական միա՟՟վո՟րում՟ների եւ այլ կազմակերպությունների իրավա՟սու պաշտոնատար անձանց` տեղեկանքներ, բնութագրեր եւ այլ փաստաթղթեր ստա՟նալու պահանջով, որոնք էլ իրենց հերթին պարտավոր են օրենքով սահ՟ման՟ված կարգով եւ ողջամիտ ժամկետում տրամադրել տվյալ փաստաթղթերի բնօրինակ՟ները կամ դրանց պատ՟ճեն՟ները: Պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հա՟սա՟րա՟կական միա՟՟վո՟րում՟ների եւ այլ կազմակերպությունների իրավա՟սու պաշտոնատար անձանց կողմից տվյալ փաստաթղթերը կամ դրանց պատճենները չտրամադրելու կամ դիտավորյալ հապաղելու համար նրանք ենթակա են պատասխա՟նատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապա՟տասխան.
3) հավաքել եւ դատարանին ներկայացնել այնպիսի ակտեր, պայմանագրեր, փաս՟տաթղթեր, գործարար թղթակցություն, առարկաներ, լուսանկարներ, տեսագրություններ եւ ձայնագրություններ, այդ թվում` էլեկտրո՟նային, կապի այլ միջոցով կամ փաստաթղթի իսկությունը հաստատելու հնարա՟վո՟րու՟թյուն ընձե՟ռող այլ եղանա՟կով ստացված նյութեր, որոնք կարող են օրենքով սահմանված կարգով ճանաչվել ապա՟ցույց՟ներ.
4) գործին վերաբերող տեղեկատվությանը տիրապետող անձանց, նրանց համա՟ձայ՟նու՟՟՟՟թյամբ, ենթարկել հարցման.
5) հարցում կատարել մասնագետներին` իրավաբանական օգնության ցուցաբեր՟ման ընթացքում առաջացող եւ հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբան՟ման կամ հաստատման վերաբերյալ խորհրդատվական բնույթի կարծիք ստանա՟լու համար, կամ պայմանագրային հիմունքներով նրանց ներգրավել դատավարու՟թյանը.
6) գործի նյութերում ընդգրկված տեղեկատվությունն ամրագրել տեխնիկական միջոց՟ների օգնությամբ` պահպանելով պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքը.
7) աջակցել կողմերի հաշտեցմանը եւ գործը հաշտության համա՟ձայնու՟՟թյամբ ավարտելուն, եթե ներկայացվողը չի առարկում դրա դեմ.
8) հրաժարվել ներկայացվողի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն օրենքով կամ վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքե՟րում` արդեն իսկ մատուցած ծառայության դիմաց ստանալով պայմա՟նագրով սահման՟ված վարձատրություն.
9) ստանձնած հանձնարարության հիման վրա կատարել օրենքին չհակասող այլ գոր՟ծո՟ղու՟թյուններ:
2. Ներկայացուցիչն իրավունք չունի`
1) կատարել որեւէ գործողություն ներկայացվողի շահերի դեմ.
2) ընդունել դիրքորո՟շում` առանց ներկայացվողի կամ նրա օրինական ներկայացուցչի հետ համաձայնեցնելու.
3) խոչընդոտել ներկայացվողին իր իրավունքներն իրականացնելու եւ պարտակա՟նու՟՟թյուն՟՟՟ները կատարելու հարցում.
4) ստանձնել իրավաբանական օգնության ցուցաբերման մասին հանձնարարու՟թյունն այն դեպքերում, երբ նա տվյալ գործով կամ այլ գործով ցուցաբերում կամ ցուցաբերել է իրավաբա՟նա՟կան օգնություն այն անձանց, որոնց շահերը հակա՟սում են ներկայացվող անձի շահերին, կամ եթե, որպես դատավոր, դատա՟խազ, քննիչ, գործին մասնակցող անձ, տուժող, ընթերակա, փորձա՟գետ, մասնագետ, թարգմանիչ կամ վկա, մասնակցել է տվյալ գործին կամ այդ գործի հետ կապված այլ գործին, գտնվում է ազգակցա՟կան կապերի մեջ այն պաշտո՟նա՟տար անձի հետ, որը մասնակցում կամ մասնակցել է տվյալ գործի դատաքննությանը.
5) հրապարակել հանձնարարության իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ օգտագործել դրանք շահադիտական նպատակ՟ներով.
6) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ հետա՟քն՟՟նու՟թյան եւ նախաքննության մարմիններին ցուցաբերել աջակցու՟թյուն` ի վնաս ներկայացվող անձի շահերին:
3. Բացի սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված պարտականու՟թյուն՟ներից, ներկայացու՟ցիչը պարտավոր է`
1) հստակորեն ու անշեղորեն հետեւել Հայաստանի Հանրապետության Սահմանա՟դրու՟թյան, սույն օրենսգրքի եւ դրանց համապատասխան ընդունված այլ օրենք՟ների պահանջ՟՟՟ների պահպանմանը.
2) օրենքով չարգելված բոլոր միջոցներով եւ եղանակներով ազնվորեն ու բարեխղճո՟՟՟րեն պաշտպանել իր ներկայացվողի իրավունքները, ազատություն՟ներն ու օրենքով պահպանվող շահերը.
3) դադարեցնել երկու կամ ավելի անձանց ցուցաբերվող իրավաբանական օգնու՟թյունը նրանցից մեկին, եթե նրանց շահերի միջեւ առաջանում է հակասություն.
4) ներկայացվողի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում այդ մասին ժամա՟նա՟՟կին տեղյակ պահել վստահորդին, մինչեւ իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր ներկայացուցիչ ընտրելու համար, ներկայացվողին հանձնել իր մոտ եղած համապատասխան փաստաթղթերը:»:
Հոդված 13. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`
1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ կետերով.
«10) կատարելու փաստաթղթերի կեղծ լինելու վերաբերյալ հայտարարու՟թյուն եւ ստորագրելու այն.
11) հարուցելու գործի վարույթը կասեցնելու կամ կարճելու մասին միջնորդություն:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով.
«Ներկայացուցչի` իր լիազորությունների շրջանակներում կա՟տա՟րած դատավա՟րա՟կան գործողությունները ներկայացվողի համար հանդի՟սա՟նում են պարտադիր:
Ներկայացվողի համար պարտադիր են նաեւ ներկայացուցչի կողմից կատարված դատավարական այն գործողու՟թյուն՟ները, որոնց կատարումը ներկայացվողի կամքից անկախ պատճառներով այդ պահին չէր մտնում ներկայացուցչի` սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հատուկ լիազորությունների շրջանակի մեջ, սակայն հետագայում ներկայացվողն այդ գործողու՟թյուններին հավանություն է տվել:
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ներկայացուցիչ՟ների լիազորու՟թյուն՟ներին վերաբե՟րող իրավանորմերը չեն տա՟րած՟՟վում այն ներկայացու՟ցիչ՟ների վրա, որոնք քաղաքացիական դատավարությանը մաս՟նակ՟ցում են իրենց ներկա՟յաց՟վող՟ների հետ համատեղ, եթե վերջիններս բանա՟վոր կամ գրավոր ձեւով չեն արտա՟հայտում իրենց անհամաձայնությունը ներկայացուցիչների գործողությունների դեմ: Այս դեպքում դատա՟րանը ներկայացուցչի հատուկ լիազորություն պահանջող գործո՟ղու՟թյուն՟ներն ընդունելուց առաջ պարտավոր է ներկայացվողին բացատրել այդ գործողու՟թյուն՟ների իրավական հետեւանքները, իսկ դատական նիստի քարտուղարը պարտավոր է ամրագրել այն դատական նիստի արձանագրության մեջ:»:
Հոդված 14. Օրենսգրքի 43-րդ հոդվածում`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1. Օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված տասնվեց տարին լրացած անչափա՟հաս՟ներն իրավունք ունեն առանց իրենց օրինական ներկայացուցիչների դատարանում անձամբ վարել իրենց քաղաքացիական գործերը:»:
2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Օրինական ներկայացուցիչները կարող են դատարանում գործի վարումը հանձնարարել իրենց կողմից որպես ներկայացուցիչ ընտրված մեկ եւ ավելի անձանց:»:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված օրինական ներկայացուցիչների հիվանդության, ներկայացվողի հետ շահերի հակասու՟թյան, այն պատասխանողի ներկայա՟ցուց՟չի բացակայության, որի բնակության կամ գտնվելու վայրը անհայտ է, ինչպես նաեւ իրենց գործառույթներն իրականացնելու անհնա՟րինության պատճառով դատավարությանը չմասնակցելու այլ դեպքերում դատա՟րանը պարտավոր է ներկայաց՟վող անձանց իրավունք՟ներն ու շահերը պաշտպանելու հնարավո՟րու՟թյուն ստեղծելու նպատակով պարտադիր կերպով վերջին՟ներիս շահերի ներկայա՟ցուցիչ նշանակել փաս՟տա՟բան՟ներին` պետական միջոցների հաշվին իրավաբանա՟կան օգնու՟թյուն ցույց տալու մասին օրենսդրու՟թյան սահմանած կարգին համապատաս՟խան:»:
Հոդված 15. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 43.1-րդ հոդվածով.
«Հոդված 43.1. Ներկայացուցչի գործունեության ապահովման երաշխիքները
1. Քաղաքացիական դատա՟վա՟՟րա՟կան ներկայացուցչի` սույն օրենսգրքով եւ դատավարության այլ օրենքներով սահմանված իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում: Ներկայացուցչի գործունեությանն անօրինա՟կան միջա՟մտու՟թյուն կատարած կամ այդպիսի գործունեությանն ապօրինի կերպով խոչընդոտող անձինք ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենքով նախատես՟ված պատասխանատվու՟թյան:
2. Արգելվում է ներկայացուցչից պահանջել իրավաբանական օգնության ցու՟ցա՟՟՟՟՟՟բեր՟՟՟ման կա՟պակ՟՟ցու՟թյամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները եւ փաստաթղթերը: Ներկայացուցիչը չի կարող հարցաքննվել որպես վկա այն հանգամանք՟ների մասին, որոնք հայտնի են դարձել վերջինիս իր պարտականությունները կատարելու կապակցությամբ:»:
Հոդված 16. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 45.1-րդ հոդվածով.
«Հոդված 45.1. Մասնագետը
1. Մասնագետը քաղաքացիական գործով չշահագրգռված անձն է, որին դատարանը ներգրավում է իր նախաձեռնությամբ կամ կողմի, նրա ներկայացուցչի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի եւ այլ բնագավառներում իր մասնագիտական հմտությունները եւ գիտելիքներն օգտագործելով աջակցելու դատարանին կամ գործին մասնակցող անձին դատավարական գործողու՟թյուն՟ներ կատարելիս:
2. Մասնագետը պետք է տիրապետի բավարար մասնագիտական հմտությունների եւ գիտելիքների: Մասնագետի խորհրդատվությունը (կարծիքը) եւ պարզաբանումը չի փոխա՟րի՟նում փորձագետի եզրակա՟ցությանը:
3. Մասնագետը պարտավոր է`
1) ներկայանալ դատարանի կանչով անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար.
2) դատարանին ներկայացնել իր մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը.
3) դատարանի կամ կողմի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի եւ քաղաքացիական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին.
4) ներկա գտնվել դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում եւ չլքել գործողության կատարման վայրը առանց նախագահողի թույլտվության.
5) օգտագործել իր մասնագիտական հմտություններն ու գիտելիքներն առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հարցեր առաջադրելու գործում` դատավարական գործողություն կատարող անձին օգնություն ցույց տալու, ինչպես նաեւ իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցեր պարզաբանելու համար, բացատրել իր գործողությունները.
6) իր մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների շրջանակում տրամադրել խորհրդատվություն, պարզաբանումներ եւ հայտնել կարծիք.
7) ենթարկվել դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություն՟ներին:
3. Մասնագետի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:
4. Մասնագետն իրավունք ունի`
1) դատարանի թույլտվու՟թյամբ ծանոթանալ գործի նյութերին եւ հարցեր տալ գործի մասնակիցներին.
2) գործի մասնակիցների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքների վրա, որոնք կապված են առարկաներ եւ փաստաթղթեր հայտնաբերելու, ամրապնդելու եւ վերցնելու, տեխնիկական միջոցներ կիրառելու, փորձագետին հար՟ցեր առաջադրելու, դիտողություններ անելու, ինչպես նաեւ իր մասնագիտական իրավասության մեջ մտնող հարցերի բովանդակության հետ.
3) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված դատավարական գործողության արձանագրությանը եւ իր մասնակցությամբ իրականացվող դատավարական գործողության ընթացքի, բովանդակության եւ արդյունքների գրառումների լրիվության եւ ճշտության հետ, դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ.
4) ստանալ իր մատուցած ծառայությունների համար վարձատրություն եւ քաղաքացիական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում գործին մասնակցող այն անձից, ում նախաձեռնությամբ ներգրավվել է գործին:
5. Մասնագետն ունի նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ եւ պարտականություններ:»:
Հոդված 17. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.
«5) տեսագրություններով եւ ձայնագրություններով:»:
Հոդված 18. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ կետը եւ 211-րդ հոդվածի 1-ին կետը «անձը» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցիչը» բառերով:
Հոդված 19. Օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետը, 60-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը «կողմերի» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 20. Օրենսգրքի 55.1-րդ հոդվածը, 60-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ կետերը, 61-րդ հոդվածը, 93-րդ հոդվածի 3-րդ կետը, 138-րդ հոդվածի 1-ին կետը «անձինք» բառից հետո լրացնել «եւ նրանց ներկայացուցիչները» բառերով:
Հոդված 21. Օրենսգրքի 60-րդ հոդվածի`
1) 1-ին կետի առաջին պարբերությունը «(կողմերի)» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով.
2) 1-ին կետի երկրորդ պարբերությունը «կողմի» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցչի»:
Հոդված 22. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 64.1-րդ հոդվածով.
«Հոդված 64.1. Տեսա եւ ձայնագրությունները
1. Անձը, որը դատարանին է ներկայացնում տեսագրությունները եւ (կամ) ձայնագրությունները էլեկտրոնային, ժապավենային եւ այլ կրիչի վրա կամ միջնորդում է ձեռք բերել դրանք, պարտավոր է նշել, թե երբ, ում կողմից եւ ինչ պայմաններում են կատարվել տեսագրությունները եւ ձայնագրությունները:
2. Տեսագրությունները եւ ձայնագրությունների կրիչները պահվում են դատարանում: Դատարանը միջոցներ է ձեռնարկում դրանք անփոփոխ վիճակում պահպանելու ուղղությամբ: Գործին մասնակցող անձին կարող են տրամադրվել տեսագրությունների եւ (կամ) ձայնագրությունների կրկնօրինակները:»
Հոդված 23. Օրենսգրքի 68-րդ հոդվածը «փորձագետին,» բառից հետո լրացնել «մասնագետին,» բառով:
Հոդված 24. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, 97-րդ հոդվածի 1-ին կետը, 100-րդ հոդվածի 1-ին կետը եւ 101-րդ հոդվածի 1-ին կետը «անձի» բառից հետո լրացնել «կամ նրա ներկայացուցչի» բառերով:
Հոդված 25. Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ կետը, 121-րդ հոդվածը, 123-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին կետը «անձանց» բառից հետո լրացնել «եւ նրանց ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 26. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը «փորձագետների,» բառից հետո լրացնել «մասնագետների,» բառով:
Հոդված 27. Օրենսգրքի 122-րդ հոդվածը «գրավոր ապացույցներին,» բառերից հետո լրացնել «տեսագրություններին եւ ձայնագրություններին,» բառերով:
Հոդված 28. Օրենսգրքի 124-րդ հոդվածը «անձանց» բառից հետո լրացնել «եւ (կամ) նրանց ներկայացուցիչներին» բառերով:
Հոդված 29. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի`
1) երկրորդ պարբերության «գործին մասնակցող անձանց անունը (անվանումը)» բառերը փոխարինել «գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը (անվանումը) եւ նրանց ներկայացուցիչների անունը, ազգանունը» բառերով.
2) երրորդ պարբերությունը «անձանց» բառից հետո լրացնել «եւ (կամ) նրանց ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 30. Օրենսգրքի 140-րդ հոդվածը «հրապարակելուց» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկելուց» բառերով:
Հոդված 31. Օրենսգրքի 141-րդ հոդվածը, 142-րդ հոդվածի 1-ին կետը, 143-րդ հոդվածի 1-ին կետը, 148-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությունը եւ 217-րդ հոդվածի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «կամ նրանց ներկայացուցիչների» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «,մասնագետի խորհրդատվությունը (կարծիքը) եւ պարզաբանումը» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ կետի «կողմերի միջնորդությամբ նշանակում է փորձագետ» բառերը փոխարինել «կողմերի, նրանց ներկայացուցիչների միջնորդությամբ նշանակում է փորձագետ, հրավիրում մասնագետ» բառերով:
Հոդված 34. Օրենսգրքի 207-րդ հոդվածը «հրապարակվելու» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկվելու» բառերով:
Հոդված 35. Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը «հրապարակվելուց» բառից հետո լրացնել «եւ գործին մասնակցող անձանց պատշաճ ձեւով ուղարկվելուց» բառերով:
Հոդված 36 . Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ կետը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «, տեսագրությունների եւ ձայնագրությունների» բառերով: