Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10152-14.11.2006-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվական) 201-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

Հոդված 201. Օտարերկրացիների, հրավիրողների եւ գործատուների՝ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը խախտելը

Օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկության կարգը խախտելը

առաջացնում է տուգանքի նշանակում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրողի՝ հրավիրվողի կեցության ծախսերը՝ այդ թվում նրա հնարավոր բուժօգնության եւ Հայաստանի Հանրապետությունից մեկնելու ծախսերը հոգալու մասին պարտավորությունը խախտելը

առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով:

Գործատուների (իրավաբանական անձանց դեպքում՝ դրանց գործադիր տնօրենների) կողմից առանց համապատասխան կացության կարգավիճակի կամ աշխատանքի թույլտվության օտարերկրացիներին աշխատանքի ընդունելը

առաջացնում է տուգանք նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչեւ 150-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: