Հոդված 1. «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀO-270) 10-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության եւ սպառման թափոնների ծավալներից եւ դրանց վտանգավորության դասից ու վճարվում է սույն օրենքին համապատասխան:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: