Armenian ARMSCII Armenian
Կ-10161-17.11.2006-ՍԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին»  Հայաuտանի   Հանրապետության oրենքի (28 դեկտեմբերի 1998 թվականի, ՀO-270)     10-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Արտադրության եւ սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում  հատուկ հատկացված տեղերում  տեղադրված արտադրության  եւ սպառման թափոնների ծավալներից եւ դրանց վտանգավորության դասից,  ու  վճարվում է սույն օրենքին համապատասխան:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի  հունվարի  1-ից: