Հոդված 1.
1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (այսուհետ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներ), օրենսդրության խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվելու պահից սկսած մինչեւ 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու համար կարող են մուծել պարտադիր վճարներ հետեւյալ դրույքաչափերով.
1.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները | նվազագույն աշխատավարձի
100 - ապատիկի չափով |
2.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ քաղաքացիները | նվազագույն աշխատավարձի
100 - ապատիկի չափով |
3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները |
նվազագույն աշխատավարձի
100 -ապատիկի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500- ապատիկի չափից |
4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում՝ |
|
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 2 երեխա ունեցողները |
նվազագույն աշխատավարձի
30 -ապատիկի չափով |
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 3 եւ ավելի երեխա ունեցողները |
|
3) առանց մոր մեծացող 2 երեխա ունեցողները | |
4) անաշխատունակ հայր եւ մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր ունեցողները, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ |
նվազագույն աշխատավարձի
30 - ապատիկի չափով |
Անաշխատունակ ծնողներ են՝ -ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը եւ մայրը, -առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը եւ մայրը, -դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը եւ մայրը |
|
5. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում խնամքին առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին ունեցող զինապարտ քաղաքացիները |
նվազագույն աշխատավարձի
30 - ապատիկի չափով |
6. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում մինչեւ 18 տարեկան կամ 18 տարեկանից բարձր, բայց առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր ունեցողները, եթե չկա նրանց հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ |
նվազագույն աշխատավարձի
30 - ապատիկի չափով |
7. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները |
նվազագույն աշխատավարձի
50- ապատիկի չափով |
8.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում այլ հիմքերով զինվորական ծառայությունից տարկետում ստացած զինապարտ քաղաքացիները | նվազագույն աշխատավարձի
100 - ապատիկի չափով, բայց ոչ պակաս նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով |
Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում սույն հոդվածով սահմանված պարտադիր վճար մուծելու հիմքեր ձեռք բերած քաղաքացիները 27 տարին լրանալուց հետո յուրաքանչյուր տարվա համար համապատասխանաբար վճարում են սահմանված դրույքաչափի կրկնապատիկի չափով:
Հոդված 2. Զորակոչիկին, սույն օրենքի 1-ին հոդվածի երրորդ մասով նախատեսված հիմքերով, տարկետում տրվում է մինչեւ նրա 27 տարեկան դառնալը: Եթե մինչեւ 27 տարեկան դառնալը նա չի կորցնում տարկետում ստանալու իրավունքը, ապա խաղաղ ժամանակ ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից եւ հաշվառվում պահեստազորում, բացառությամբ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքի:
Հոդված 3. Սույն օրենքով նախատեսված դեպքերում 27 տարին լրացած կամ ազատման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաեւ քաղաքացին ստանում է զինվորական գրքույկ եւ հաշվառվում է պահեստազորում:
Հոդված 4. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած քաղաքացիների, ինչպես նաեւ ազատման կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացիների կողմից սույն օրենքով սահմանված պարտադիր վճար չմուծելը հանգեցնում է պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Սույն օրենքով սահմանված պարտադիր վճարները մուտքագրվում են պաշտպանության նախարարության՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվում:
Հոդված 6. Սույն օրենքով նախատեսված պարտադիր վճար մուծելու հնարավորություն չունեցող քաղաքացիները կարող են պարտադիր զինվորական ծառայության զորակոչվել մինչեւ 35 տարին լրանալը:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: