Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-463-28.06.2001-ՊԱ,ՍԱ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը

Սույն օրենքի գործողության ոլորտը տարածվում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը, օրենսդրության խախտումով պարտադիր զինվորական ծառայության չզորակոչված, այնուհետեւ 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա (այսուհետ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներ):

Հոդված 2. Պարտադիր վճարների դրույքաչափերը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչին օրենսդրության խախտումով չներկայանալու պահից սկսած մինչեւ 27 տարին լրանալը կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքերը ձեռք բերելը, յուրաքանչյուր զորակոչին չզորակոչվելու համար կարող են մուծել վճարներ հետեւյալ դրույքաչափերով.
 
1.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները
 
նվազագույն աշխատավարձի  100 - ապատիկի չափով
2.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր ձեռք բերած զինապարտ քաղաքացիները՝
1) ովքեր հանրապետական զորակոչային  հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել են զինծառայության համար ոչ պիտանի ՝ հանվելով զինվորական հաշվառումից,
նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով 
2) ում հայրը կամ հարազատ եղբայրը մահացել /զոհվել/ է Հայաստանի Հանրապետության պաշտպանության կամ զինված ուժերում եւ այլ զորքերում ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ, եւ նա այդ ընտանիքի միակ արու զավակն է,
3) կառավարության որոշմամբ 
նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով
4) ովքեր ունեն գիտական աստիճան (գիտության  թեկնածու կամ գիտության դոկտոր) եւ զբաղվում են մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ
նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով
3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած հետագայում  պարտադիր զինվորական ծառայությունից ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները
 
նվազագույն աշխատավարձի 150 -ապատիկի չափով
4. Պարտադիր զինվորական  ծառայություն չանցած եւ  հետագայում ընտանեկան դրության բերումով տարկետման իրավունք ձեռք բերած քաղաքացիները ովքեր ունեն` նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով
1) անաշխատունակ հայր եւ մայր կամ միայնակ անաշխատունակ հայր կամ մայր, եթե նրանք չունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող աշխատունակ, պարտադիր զինվորական ծառայության մեջ չգտնվող այլ զավակ:
Անաշխատունակ ծնողներ են՝
- ծերության կենսաթոշակի իրավունք տվող տարիքի հասած հայրը եւ մայրը,
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հայրը եւ մայրը,
- դատարանի վճռով անգործունակ ճանաչված հայրը եւ մայրը.
2) առանց մոր մեծացող երեխա.
3) երկու երեխա.
4) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կին.
5) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կամ դատարանի վճռով անգործունակ ճանաչված հարազատ քույր կամ եղբայր, եթե չկա նրա հետ բնակվող ընտանիքի անդամ համարվող աշխատունակ այլ անձ.
6) 2-րդ երեխայի կամ զույգ երեխաներով վեցամսյա հղիության շրջանում գտնվող կին.
7) օրենքով չնախատեսված դեպքերում ընտանեկան դրության բերումով տարկետում ստանալու իրավունք:
5. Պարտադիր զինվորական ծառայություն  չանցած եւ հետագայում 3 եւ ավելի կամ առանց մոր մեծացող 2 երեխաներ ունեցողները՝ անկախ 27 տարին լրանալու հանգամանքից
0
6.Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ հետագայում պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով տարկետման իրավունք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները
 
  նվազագույն աշխատավարձի 30- ապատիկի չափով 
7.Պարտադիր զինվորական  ծառայություն չանցած եւ հետագայում այլ հիմքերով զինվորական ծառայությունից տարկետման իրավունք ձեռք բերած զինապարտ քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 200 - ապատիկի չափով 
8. Պարտադիր զինվորական չանցած եւ հետագայում այլ  պետության քաղաքացիություն ձեռք բերած քաղաքացիները
 
նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով
9. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած այն քաղաքացիները, ովքեր նախկինում դատապարտվել են ազատազրկման՝ ծանր կամ առնվազն երկու անգամ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար եւ ազատազրկման վայրում պատիժը կրել են երեք տարուց ոչ պակաս, ինչպես նաեւ, եթե կատարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հաստատած ցանկում նշված հանցագործություն, որի համար ենթակա չեն զորակոչի նվազագույն աշխատավարձի 100 - ապատիկի չափով 

Սույն օրենքով նախատեսված դեպքերում վճար մուծած քաղաքացիներին տարկետում է տրվում մինչեւ նրանց 27 տարեկան դառնալը «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 3. Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմում է ներկայացնում այն զինվորական կոմիսարիատ, որտեղ նա հաշվառված է:

Դիմումին կից ներկայացվում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմքերը:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին դիմումը կարող է ներկայացնել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցածքաղաքացու դիմումը սահմանված կարգով գրանցվելուց հետո փոխանցվում է համապատասխան մարմիններին:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումի հետ կապված փոստային առաքումների ծառայության վճարները համապատասխան մարմինների ներկայացմամբ կատարում է դիմումատուն:

Հոդված 4. Պ արտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումի քննարկումը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումը քննարկվում եւ քաղաքացուն պատասխան է տրվում մեկ ամսվա ընթացքում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն եւ ստուգում պահանջող դիմումները՝ երկու ամսից ոչ ուշ:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացու դիմումը քննարկող մարմինների ցանկը եւ դիմումի քննարկման կարգն եւ ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Քաղաքացին դիմումի պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունի պատասխանը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում այն բողոքարկել դատարան՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 5. Վճար մուծելու կարգը

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները դիմումի պատասխանը ստանալուց տաս օրյա ժամկետում սույն օրենքով սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով, որը մուտքագրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում:

Հոդված 6. Հարուցված քրեական հետապնդման դադարեցումը եւ պահեստազորում հաշվառումը

Սույն օրենքով սահմանված վճար մուծելուց հետո 27 տարին լրացած կամ սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կամ տարկետման հիմքեր ձեռք բերած քաղաքացուն մեկ ամսվա ընթացքում տրվում է իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման դադարեցման մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը, ինչպես նաեւ ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում են պահեստազորում:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու եւ պահեստազորում հաշվառելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի մարտի 1-ից: