Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1022-23.11.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի (2000 թվականի հուլիսի 6-ի ՀՕ-83) 102-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«5. Անկախ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված մաքսատուրքի դրույքաչափերից 1701 11 (եղեգնից շաքար-հումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ծածկագրին դասվող ապրանքների համար մաքսատուրքը հաշվարկվում է 0 տոկոս դրույ՟քա՟չափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներ՟մուծվում են շաքարի ար՟տա՟դրու՟թյան համար Հայաստանի Հան՟րա՟պե՟տության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մա՟սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է 1701 11 ծածկագրին դասվող ապ՟րանքների համար մաքսատուրքը հաշվարկել 0 տոկոս դրույքաչափով, եթե նշված ծածկագրին դասվող ապրանքները ներմուծվում են շաքարի արտադրության համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Վրաստանում գործող շաքարի գործարանը Ազատ առեւտրի համաձայնագրի շրջանակներում առանց մաքսատուրքի իր պատրաստի արտադրանքը ներմուծում է Հայաստան: Ըստ էության ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ տնտեսության նույն ճյուղի տարբեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են տնտեսվարման անհավասար պայմաններ, ընդ որում օտարերկրյա տնտեսվարող սուբյեկտների համար այս դեպքում գործում է առավել բարենպաստ հարկման դաշտ, քան ներքին արտադրողի համար:

Առաջարկվող լրացման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում շաքարի ար՟տա՟դրու՟թյան խթանումը, ինչպես նաեւ տեղական արտադրողների շահերի պաշտպանությունը: Նախագծի ընդունումը,, մեր կարծիքով, տնտեսական առավել բարենպաստ պայ՟ման՟ներ կստեղծի Հայաստանի Հանրապետությունում շաքարի արտադրության զարգացման եւ աճի հա՟մար, ինչպես նաեւ կնպաստի ներքին շուկայում տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը: