Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-267) 4-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին՝ նաեւ գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավա՟րության սահմանած կարգով եւ չափով»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակն է Հայրենական մեծ պատերազմի վետերանների որոշ արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնության չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն չկատարելու համար: Օրենքում կատարվող փոփոխությունը բխում է Հայրենական մեծ պատերազմի վետերանների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից եւ նախատեսում է դրամական օգնության չափերը 2007 թ. հունվարի 1-ից դարձնել՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների համար՝ ամսական 3800 դրամ (3000 դրամի փոխարեն), Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների, նրանց հավա՟սա՟րեց՟ված անձանց եւ պատերազմում զոհվածների այրիների ու զոհվածների ման՟կուց հաշմանդամ երեխաների համար՝ 5700 դրամ (նախկին 4500 դրամի փոխարեն):