Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10241-24.11.2006-ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիա՟լական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 25-րդ հոդվածում՝

1) առաջին մասի «զ» եւ «է» կետերում «60» թիվը փոխարինել «80» թվով,

2) երկրորդ մասի «վեցապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:

Հոդված 2. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258) 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար տրվում է 2000 դրամ:» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա դրամական օգնություն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակն է մարտական գործողությունների մասնակից շարքային կազմի զինծառայողների կենսաթոշակներին տրվող հավելումները 20 տոկոսով բարձրացնել, ինչպես նաեւ զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների որոշ արտոնությունների դիմաց վճարվող դրամական օգնության չափը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ յուրաքանչյուր անգամ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն չկատարելու համար: Օրենքում կատարվող փոփոխությունը բխում է զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից եւ նախատեսում է 2007 թ. հունվարի 1-ից բարձրացնել դրամական օգնության չափերը հաշմանդամ դարձած զինծառայողներին եւ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին՝ ամսական 7500 դրամ (6000 դրամի փոխարեն), իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ՝ 2500 դրամ (2000 դրամի փոխարեն):