Հոդված 1.
«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի առաջին մասի«բ» կետում «33 (չորրորդ մաս)» բառերը փոխարինել «33 (երկրորդ, երրորդ եւ չորրորդ մաս)» բառերով:
Հոդված 2.
Օրենքի
25-րդ հոդվածում՝
1)
առաջին մասի «զ» եւ «է» կետերի «60» թիվը փոխարինել «80» թվով.
2)
երկրորդ մասի «վեցապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է ամսական 6000 դրամ դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար լրացուցիչ տրվում է 2000 դրամ» բառերը փոխարինել « տրվում է ամենամսյա դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: