Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-1025-24.11.2006-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի նպատակը

Սույն օրենքը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապե՟տութ՟յան օրենքի 67-րդ հոդվածի համաձայն կարգավորում է համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու դեպքերը, ինչպես նաեւ փոխհատուցվող գումարների հաշվարկման եւ համայնքներին տրամադրման կարգը:

Հոդված 2. Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստների փոխհատուցումը պետության կողմից

1. Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները (այսուհետ` համայնքի բյուջեի կորուստներ) պետության կողմից փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին` սույն օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Համայնքի բյուջեի կորուստները ենթակա են փոխհատուցման, եթե դրանք առաջացել են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով:

Հոդված 3. Փոխհատուցման ժամանակահատվածը

1. Համայնքի բյուջեի կորուստները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, ենթակա են փոխհատուցման այդ կորուստներն առաջացնող տվյալ օրենքն ուժի մեջ մտնելու տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների համար (այսուհետ` փոխհատուցման ժամանակահատված), եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:

2. Եթե համայնքի բյուջեի կորուստներն առաջացնող օրենքի տվյալ նորմի, գործողության ժամկետը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին կետում նշված փոխհատուցման ժամանակահատվածը` 3 տարին, ապա փոխհատուցման ժամանակահատվածն այդ օրենքի նորմի գործողության ժամկետն է:

3.«Հողի հարկի արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքների համար սահմանված արտոնությունների գծով համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման ժամանակահատվածը տվյալ օրենքով սահմանված արտոնությունների գործողության ժամկետն է:

Հոդված 4.  Համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները

1. Համայնքի բյուջեի կորուստների փոխհատուցման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում համայնքի բյուջեի եկամուտներն ավելացնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները (այսուհետ` համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտներ):

2. Համայնքի բյուջեի լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են բացառապես սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված պարտադիր վճարների գծով` դրանք առաջացնող օրենքն ուժի մեջ մտնելու տարվա եւ դրան հաջորդող երկու տարիների համար:

Հոդված 5. Համայնքի բյուջեի կորուստների գումարի հաշվարկման եւ նախատեսման կարգը

1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից փոխհատուցման ենթակա համայնքի բյուջեի կորուստների գումարը հաշվարկվում է որպես յուրաքանչյուր տարում համայնքի բյուջեի կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկային գումարների դրական տարբերություն (այսուհետ` փոխհատուցման ենթակա գումար):

2. Համայնքի բյուջեի կորուստները եւ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով (կցվում է) սահմանված բանաձեւերի (այսուհետ` բանաձեւեր) կիրառմամբ:

3. Եթե համայնքի եկամուտները նվազեցնող կամ ավելացնող Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկելու համար այդ օրենքն ընդունելու պահին գործող բանաձեւերը կիրառելի չեն, ապա այդ օրենքի համապատասխան նորմն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազգային ժողով է ներկայացնում սույն օրենքում փոփոխություն(ներ) եւ/կամ լրացում(ներ) նախատեսող օրենքի նախագիծ:

4. Համայնքների բյուջեներին պետության կողմից տվյալ տարում փոխհատուցման ենթակա գումարներն ըստ առանձին համայնքների հաստատվում են տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ այդ օրենքով:

5. Սույն հոդվածի համաձայն փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են տվյալ տարվան հաջորդող երկրորդ տարվա պետական բյուջեից, եթե այլ բան նախատեսված չէ  օրենքով:

Հոդված 6. Փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկող մարմինը

Պետության կողմից փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկը եւ հատկացումն ըստ համայնքների իրականացնում է պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):

Հոդված 7. Փոխհատուցման ենթակա գումարների հատկացումը

Տեղական ինքնակառավարման մարմիններին փոխհատուցման ենթակա գումարները հատկացվում են լիազոր մարմնի համապատասխան տեղական գանձապետական  ստորաբաժանումներում` յուրաքանչյուր համայնքի բյուջեի համար բացված գանձապետական հաշիվների միջոցով:

Հոդված 8. Փոխհատուցման գումարների հաշվարկման հիմքում ընկած` համայնքի բյուջեին ամրագրված եկամտատեսակները

1. Պետության կողմից համայնքների բյուջեներին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է, հաշվի առնելով համայնքի բյուջեի կորուստները եւ լրացուցիչ եկամուտները հետեւյալ պարտադիր վճարների գծով.

ա) համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար վճարվող գույքահարկ,

բ)  համայնքի վարչական տարածքում գտնվող հողերի համար վճարվող հողի հարկ,

գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար գանձվող պետական տուրք,

դ) նոտարական գործողությունների համար գանձվող պետական տուրք,

ե) տեղական տուրքեր,

զ) տեղական վճարներ,

է) օրենքով սահմանված տեղական հարկեր:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված` համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճար՟ների գծով համայնքի բյուջեի կորուստները եւ լրացուցիչ եկամուտները հաշվարկում են ըստ սույն օրենքի 9-13-րդ հոդվածների: Այդ հոդվածներով նախատեսված արտոնությունները չեն ներառում պարտադիր վճարների հաշվարկման եւ վճարման ժամկետների հետաձգման, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում սահմանված արտոնությունները:

Հոդված 9. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ հարկատեսակների

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «է» կետերով սահմանված հարկատեսակների գծով համայնքի բյուջեի կորուստները եւ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով համապատասխան հարկի դրույքաչափերի, հարկվող օբյեկտի, հարկման բազայի փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, հարկի վերացման կամ նոր հարկատեսակի (սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված չլինելու դեպքում նույն տեղում համապատասխան լրացում կատարելուց հետո) սահմանման դեպքերում:

Հոդված 10. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ պետական տուրքերի

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «գ», «դ» կետերով սահմանված պե՟տա՟կան տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նշված պետական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է պետական տուրք), բազային տուրքի չափի փոփոխման, պետական տուրքի տվյալ տեսակի վերացման կամ պետական տուրքի` համայնքի բյուջեին ամրագրված լինելը դադարեցնելու, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, նոր պետական տուրք համայնքի բյուջեին ամրագրելու (սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում համապատասխան լրացում կատարելուց հետո)  դեպքերում:

Հոդված 11. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի

 Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական տուրք) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական տուրքի որեւէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում:

Դրույքաչափերի փոփոխության դեպքում տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ տվյալ դրույքաչափի`

ա) վերին սահմանն օրենքով նվազեցվել է եւ նոր վերին սահմանն ավելի փոքր է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը.

բ) վերին սահմանն օրենքով մեծացվել է եւ այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու նոր սահմանած դրույքաչափը գերազանցում է նախքան այդ օրենքն ուժի մեջ մտնելը օրենքով սահմանված վերին սահմանը.

գ) ստորին սահմանը օրենքով մեծացվել է եւ նոր ստորին սահմանն ավելի մեծ է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը:

Հոդված 12. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական վճարների

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետով սահմանված տեղական վճարների գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշ՟վարկ՟վում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական վճարների գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական վճար) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական վճարի որեւէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում:

Հոդված 13. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների եւ լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ այլ պարտադիր վճարների

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով չսահմանված, Հայաստանի Հանրապետության օրենք՟նե՟րով համայնքի բյուջեին ամրագրված պարտադիր վճարների գծով համայնքի բյուջեի կորուստների կամ լրացուցիչ եկամուտների գումարները կհաշվարկվեն միայն սույն օրենքում լրացուցիչ դրույթներ նախատեսելու դեպքում, այդ դրույթներին համապատասխանող բանաձեւերի կիրառմամբ:

Հոդված 14. Փոխհատուցման ենթակա գումարի հաշվարկման ելակետային տվյալները եւ դրանք հաշվառող մարմինները

1. Փոխհատուցման ժամանակահատվածի յուրաքանչյուր տարվա համար համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է ելակետային տվյալների հիման վրա: Հաշվարկների արդյունքում փոխհատուցման ենթակա գումարը սույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն նախատեսվում է հա՟զար դրամներով` կլորացված տասնորդականի ճշտությամբ:

2. Ելակետային են համարվում այն տվյալ՟ները, որոնք օգտագործվում են սույն օրենքով սահմանված բանաձեւերում` յուրաքանչյուր համայնքի համար: Լիազոր մարմինը յուրաքանչյուր տարի սահմանում է ելակետային տվյալների ցանկը, դրանց հաշվարկելու կարգը, լիազոր մարմնին այդ տվյալների ներկայացման ձեւը, այն լրացնելու կարգը եւ դրանք բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետում տրամադրում այդ տվյալները հաշվառող մարմիններին:

3. Ելակետային տվյալները հաշվառվում են համապատասխան պարտադիր վճարը վճարողներին հաշվառող կամ պարտադիր վճարի գանձման համար պատասխանատու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից` իրենց իրավասությունների շրջանակում: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալներ կարող են համարվել նաեւ նրանք, որոնք սույն օրենքով սահմանված բանաձեւերում կիրառվելու համար տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնապես ստանում են հարկատուներից եւ/կամ պետական մարմիններից:

4. Սույն օրենքի իմաստով ելակետային տվյալ է համարվում նաեւ դրանք հաշվառող մարմնի կողմից սույն հոդվածով սահմանված կարգով տրամադրված տեղեկատվությունն այն մասին, որ լիազոր մարմնի սահմանած ելակետային տվյալների ցանկում ընդգրկված` իր կողմից հաշվառման ենթակա որեւէ տվյալ առկա չէ:

5. Հաշվառող մարմնի կողմից սույն օրենքով սահմանված կարգով տրամադրված ելակետային տվյալները կարող են փոփոխվել միայն այդ մարմնի կողմից: Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից այդ փոփոխությունները կատարվում են սույն օրենքով, իսկ պետական մարմնի կողմից` բյուջետային օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Ելակետային տվյալները, դրանք հաշվառող մարմինների կողմից լիազոր մարմնին են ներկայացվում յուրաքանչյուր տարի` բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:

7. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող ելակետային տվյալները հավաքում են համապատասխան մարզպետարանները, Երեւանում` Երեւանի քաղաքապետարանը (այսուհետ` մարզպետարաններ):

Տեղական ինքնակառավարման մարմիններից ելակետային տվյալների ստացման առավելագույն ժամկետը մարզպետարաններում սահմանվում են բյուջետային օրենսդրությամբ:

Հարկատուներից եւ/կամ պետական մարմիններից պաշտոնապես ստացած ելակետային տվյալները տեղական ինքնակառավարման մարմինները մարզպետարանին են տրամադրում այդ հարկատուներից եւ/կամ պետական մարմիններից ստացված գրությունների պատճենների հետ միասին:

Մարզպետարաններն ուսումնասիրում են տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված ելակետային տվյալների համապատասխանությունը լիազոր մարմնի կողմից սահմանված ելակետային տվյալների ցանկին, դրանց հաշվարկման կարգին, ներկայացման ձեւին եւ լրացնելու կարգին: Եթե այդ ուսումնասիրության արդյունքում մարզպետարանը որեւէ համայնքի գծով հայտնաբերում է անհամապատասխանություն, ապա այդ մասին նա անհապաղ պաշտոնապես տեղեկացնում է տվյալ համայնքի ղեկավարին: Այդ դեպքում, եթե մարզպետարանի կողմից հայտնաբերված խախտումը տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մինչեւ սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսվող ժամկետի ավարտը չի վերացվի, ապա այդ ժամկետը լրանալուց հետո 3 օրվա ընթացքում մարզպետարանը այդ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված բոլոր ելակետային տվյալները վերադարձնում է վերջինիս, նշելով վերադարձման հիմքը:

Սույն մասի երկրորդ պարբերությունում նախատեսվող ժամկետից հետո տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրամադրված ելակետային տվյալները մարզպետարանում ստանալու դեպքում  վերջինս 3-օրյա ժամկետում վերադարձնում է դրանք համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, նշելով վերադարձման հիմքը: Այս դեպքում տվյալ համայնքի նկատմամբ կիրառվում  է սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի նորմը:

8. Մարզպետարանները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ստացված ելակետային տվյալները լիազոր մարմին են ներկայացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի միջոցով:

Հոդված 15. Ելակետային տվյալների ճշգրտումը

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով եւ ժամկետներում մարզպետարաններին ելակետային տվյալներ տրամադրած տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ճշգրտել դրանք: Ճշգրտված ելակետային տվյալները լիազոր մարմնին են տրամադրվում սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով:

2. Յուրաքանչյուր տարի բյուջետային օրենսդրությամբ սահ՟ման՟վում են տեղական ինք՟նակա՟ռա՟վար՟՟ման մարմիններից ճշգրտված ելակետային տվյալները մարզ՟պե՟տա՟րան՟ներում, ինչպես նաեւ լիազոր մարմ՟նում ստացման առա՟վե՟լա՟գույն ժամկետները:

3. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ճշգրտված ելակետային տվյալները մարզպետարանում ստացման համար բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո ստանալու դեպքում  մարզպետարանը 3-օրյա ժամկետում վերադարձնում է այն համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, նշելով վերադարձման հիմքը:

Եթե որեւէ տեղական ինքնա՟կա՟ռա՟վարման մարմնի կողմից ճշգրտված ելակետային տվյալները տրա՟՟մա՟դր՟վել են սույն օրեն՟՟քի 14-րդ հոդվածով նախատեսված կարգի խախտումով եւ մարզ՟պե՟տա՟րանի կող՟մից դրա մասին տեղեկացվելուց հետո այդ տեղական ինքնակառավարման մարմինը չի վերացրել խախ՟տու՟մը մինչեւ սույն հոդվածի 2-րդ կետով մարզպետարաններում ստացման համար սահմանված ժամկետի ավար՟տը, ապա այդ ժամկետը լրանալուց հետո 3 օրվա ընթացքում մարզպետարանը ճշգրտման նպա՟տա՟կով այդ տեղական ինքնակառավարման մարմնից ստացված ելակետային տվյալները վե՟րա՟դարձ՟նում է վեր՟ջինիս, նշելով վերադարձման հիմքը:

4. Տեղական ինքնակառավարման մարմնի կողմից սույն հոդվածի երկրորդ մասով մարզպետարանում ստացման համար սահմանված ժամկետում տրամադրած ճշգրտված ելակետային տվյալները լիա՟զոր մարմնում ստացման համար բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամկետից հետո ստացվելու դեպքում կիրառվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նորմերը, եթե այդ ճշգրտումների հիման վրա խելամիտ ժամկետներում հնարավոր չէ կատարել վերահաշվարկ եւ/կամ վերջինիս արդյունքները ներառել առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում:

Հոդված 16. Ելակետային տվյալների բացակայությամբ կամ ճշգրտմամբ պայմանավորված փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը եւ տրամադրումը

1. Տեղական ինքնակառավարման մարմնի  կողմից փոխհատուցման ժամանակահատվածի տվյալ տարվա ելակետային տվյալները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, լիազոր մարմնի սահմանած ցանկով, ձեւով եւ սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով չտրամադրելու դեպքում այդ տարվա համայնքի բյուջեի կրած կորուստները չեն փոխհատուցվում:

2. Ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալների կամ սխալ կատարված հաշվարկների ճշգրտման արդյունքում Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի համաձայն համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարի դիմաց`

ա) ավելի վճարված գումարները ենթակա են համայնքի բյուջեից վերադարձման պետական բյուջե` այդ մասին լիազոր մարմնի կողմից համայնքի ղեկավարին տեղեկացնելուց հետո 18 ամսվա ընթացքում,

բ) պակաս վճարված կամ չվճարված գումարները ենթակա են հատկացման համայնքի բյուջեին, եթե փոխհատուցման ենթակա գումարի վերահաշվարկը կատարվել է պետական կառավարման մարմնի կողմից տրամադրած ելակետային տվյալների կամ լիազոր մարմնի կատարած հաշվարկների ճշգրտման հետեւանքով: Նշված գումարները պետական բյուջեից համայնքին հատկացվում են ոչ ուշ, քան վերահաշվարկ կատարելու համար հիմք հանդիսացող փաստը հայտնաբերելու տարվան հաջորդող բյուջետային տարվա ընթացքում:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները չեն կարող առաջանալ, եթե ստուգումներով կամ ինքնուրույն հայտնաբերած սխալ ելակետային տվյալները կամ կատարված հաշվարկների սխալ լինելը հայտնաբերվել է դրանք տրամադրելու կամ կատարելու տարվան անմիջապես հաջորդող 3 տարին լրանալուց հետո:

Հոդված 17. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրա՟պե՟տութ՟յան օրենքով սահմանված կարգով:

Հոդված 18.  Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

Հոդված 19.  Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի համաձայն համայնքի բյուջեին փոխհատուցման ենթակա գումարների հաշվարկումը եւ հատկացումը սկսվում է, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ուժի մեջ մտնելուց հետո ընդունված, 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ գործող` համայնքների 2005 թվականի բյուջեների եկամուտները նվազեցրած եւ/կամ ավելացրած  Հայաստանի Հանրապետության օրենքները:

2. Սույն օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյուն՟քում համայնքերի բյուջների եկամուտների` մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը առաջացած կորուստները համարվում են ամբողջապես փոխհատուցված պետության կողմից:

ՀԱՎԵԼՎԱԾ «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի