ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«5.Կենտրոնական բանկի ծախսերի եւ կապիտալ ներդրումների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Կենտրոնական բանկի ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում:»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«4.Կենտրոնական բանկի կողմից միջազգային պահուստների օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը` օրենքով սահմանված կարգով:»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
««Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ: