Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-10128-10.11.2006-ՖՎ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածում լրացնել նոր մասերով.

«Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը վերստուգվում է  Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնում է եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ պետական պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ:»: