Հոդված 1. «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի (5 դեկտեմբերի 2000 թվականի, ՀՕ-121, այսուհետեւ` օրենք) 2-րդ հոդվածի`
ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր (առաջին) մասով`
«Հայաստանի ՀանրապետությունումՓՄՁ սուբյեկտ են համարվում այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնար՟կատե՟րերը, որոնց կողմից մատակարարվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների իրացման տարեկան շրջանառության ընդհանուր գումարը չի գերազանցում 250 մլն դրամը.».
բ) 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«փոքր՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնար՟կատե՟րեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 5-ից եւ չի գերազանցում 25 մարդը։».
գ) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«միջին՝ առեւտրային կազմակերպություններ եւ անհատ ձեռնար՟կա՟տերեր, որոնց աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ավել է 25-ից եւ չի գերա՟զանցում 60 մարդը:»:
դ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը :
Հոդված 2 . Օրենքի 4-րդ հոդված ը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՓՄՁ-ի պետական աջակցությունը իրականացվում է տարեկան ծրագրով: Տարեկան ծրագիրը մշակվում է ՓՄՁ հեռանկարային զարգացման հնգամյա ռազմավարական ծրագրի հիման վրա:
Ռազմավարական եւ տարեկան ծրագրերը մշակում եւ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սույն օրենքով սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` ելնելով տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից, ներառյալ` ՓՄՁ ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծումը:
ՓՄՁ զարգացման տարեկան ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացվում է տվյալ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ:»:
Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ՟ման հաջորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի
Սույն նախաձեռնության նպատակներից է վերանայել ՓՄՁ դասակարգման չափորոշիչները հնարավորին չափ մոտեցնելով դրանք Եվրոմիության չափորոշիչներին եւ միասնականացնելով տնտեսական գործունեության ոլորտները:
Առջարկվում է նաեւ սահմանել ՓՄՁ-ների համար սարեկան շրջանառության ընդհանուր գումար, որը գերազանցելու դեպքում տվյալ սուբյեկտը չի համարվում ՓՄՁ եւ չի կարող օգտվել առտոնություններից: Այդ մոտեցումը ուղղված է նրան, որպեսզի աջակցությունից օգտվի միայն իրականում փոքր եւ միջին ձեռնարկատիրությունը:
Երկրում ՓՄՁ ոլորտի զարգացման հեռանկարը հստակեցնելու նպատակովառաջարկվում է յուրաքանչյուր հինգ տարին մեկ մշակել եւ հաստատել ՓՄՁ ոլորտի Զարգացման Ռազմավարական ծրագիր, որը կիրականացվի տարեկան Ծրագրերով՝ ելնելով Ռազմավարական ծրագրում նախանշված նպատակներից եւ տվյալ ժամանակահատվածում զարգացման գերակայություններից ։
Օրենքի առաջարկվող փոփոխությունների նախաձեռնողը «Փոքր եւ միջին բիզնեսիհիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպությանն է: