Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1028-28.11.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած համարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին » ՀՀ օրենքի հոդված 10-ի 5-րդ կետի ա) ենթակետը:

Հոդված 2. Հոդված 10-ը լրացնել 51 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«51 . Համայնքի տարածքում գազի եւ վառելիքաքսայուղային նյութերի վաճառք կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 50.000-350.000 դրամ:»

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

Օրենսդրական նախաձեռնությունը կարգավորում է նշված գործունեության բացօթյա եւ ոչ բացօթյա ոլորտը: