Հոդված 1. «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության (2004 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ ՀՕ-46-Ն) օրենքում (այսուհետեւ` Օրենք) 17 հոդվածի 5-րդ մասում «ազատվում է» բառերից հետո լրացնել «գույքահարկից, հողի հարկից,» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Հոդված 3. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտականություն:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի թիվ 292-Ն որոշման 2-րդ կետի համաձայն Հայաuտանի Հանրապետության փոuտային կապի ազգային oպերատոր է uահմանվել «Հայփոuտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 1379-Ա որոշմամբ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման են հանձնվել «Հայփոստ Թրասթ» բաց բաժնետիրական ընկերությանը, որի` որպես հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագիրը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Նշված ծրագրի կատարումն ապահովելու, ինչպես նաեւ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ընկերությանը ազատել գույքահարկի եւ հողի հարկի վճարումներից: