Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10321-30.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքի ( 1998 թվականի հունիuի 17-ի, այսուհետ` Օրենսգիրք)9-րդ հոդվածում.

ա/ վերնագրից հանել «ԵՎ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ» բառերը,

բ/ ուժը կորցրած ճանաչել 3-րդ եւ 4-րդ մասերը:

Հոդված 2. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 2.1.-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Տնտեսական դատարանի որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 4. Օ րենսգրքի 92-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 5. Օ րենսգրքի 104-րդ հոդվածի`

ա/ 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործին մասնակցող անձինք հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան` այն հայցվորի կողմից ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:».

բ/ 3 .3 -րդ մասից հանել «վճռաբեկ դատարանի» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործի վարույթը կասեցնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, իսկ տնտեսական դատարանի որոշումը` տնտեսական դատարան ` հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում:»:

Հոդված 7. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԺԱՄԱՆԱԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ

1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, նիստի բնականոն ընթացքին խոչընդոտելու, իրենց դատավարական իրավունքներից անբարեխղճորեն օգտվելու կամ դատավարական պարտականությունները անհարգելի չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց, ներկայացուցիչների, դատավարության այլ մասնակիցների եւ դատական նիստին ներկա գտնվող այլ անձանց նկատմամբ կիրառել հետեւյալ դատական սանկցիաները.

1) նախազգուշացում ,

2) նիստերի դահլիճից հեռացնելը,

3) դատական տուգանք ,

4) պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումով համապատասխանաբար Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը.

2. Սանկցիան պետք է համաչափ լինի արարքի ծանրությանը եւ նպատակ հետապնդի ապահովելու դատարանի գործունեության բնականոն ընթացքը:

3. Նախազգուշացումը եւ նիստերի դահլիճից հեռացնելը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի արձանագրային որոշմամբ:

4. Նիստերի դահլիճից հեռացումը չի կարող կիրառվել տվյալ պահին ցուցմունք տվող վկայի նկատմամբ: Հայցվորի նկատմամբ նիստերի դահլիճից հեռացում կիրառվելու դեպքում նիստը հետաձգվում է:

5. Նիստերի դահլիճից հեռացնելու մասին որոշումն անհապաղ կամովին չկատարելու դեպքում կատարվում է հարկադիր կարգով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջոցով:

6. Դատական տուգանքը կիրառվում է գործին մասնակցող անձանց, փաստաբան չհանդիսացող ներկայացուցիչների եւ դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Դատական տուգանքը կարող է կիրառվել մինչեւ 100.000 դրամի չափով: Դատական տուգանքի չափը որոշվում է դատարանի հայեցողությամբ, սակայն բացի արարքի ծանրությունից պետք է հաշվի առնի նաեւ արարք կատարողի անձը: Դատական տուգանքը կիրառվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Դատական տուգանք կիրառելու մասին որոշումը կամովին չկատարվելու դեպքում ենթակա է հարկադիր կատարման «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

7. Գործի քննությանը մասնակցող դատախազի եւ գործի քննությանը որպես կողմի ներկայացուցիչ մասնակցող փաստաբանի նկատմամբ կիրառվում են բացառապես սույն հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված սանկցիաները: Գլխավոր դատախազին կամ Փաստաբանական պալատ դիմելը իրականացվում է նույն դատական նիստում կայացվող դատարանի առանձին որոշմամբ: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դատական սանկցիան պարտադիր հիմք է դատախազի կամ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

8. Դատական սանկցիա կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան հրապարակման պահից երեք օրվա ընթացքում:

9. Դատական սանկցիայի կիրառումը արգելք չէ սանկցիայի ենթարկված անձին օրենքով նախատեսված այլ պատասխանատվության միջոցների ենթարկելու համար:»:

Հոդված 8. Օրենսգրքի 124-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 124. ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք, արդյոք, չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված եւ դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրը եւ ժամանակը:

Վճիռը կազմում եւ ստորագրում է դատական նիստը նախագահողը : Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո 15 օրվա ընթացքում:

Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որեւէ մեկի` ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան»:

Հոդված 9 . Օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10 . Օ րենսգրքի 206-րդ հոդվածից հանել «գործերով» բառը:

Հոդված 11. Օրենսգրքի 214-րդ հոդվածը լրացնել նոր մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Վերաքննիչ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու,հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ կայացնում է որոշում բողոքն uտանալուց հետո` տաuնoրյա ժամկետում:»:

Հոդված 12. Օրենսգրքի 221-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ`

«3. Վերաքննիչ դատարանը գործը քննելով իրավունք ունի վերացնել հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու,հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանների որոշումները:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, գործի վարույթը կաuեցնելու մաuին առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ բերված վերաքննիչ բողոքնները վերաքննիչ դատարանում քննվում են միանձնյա` մեկ դատավորի կազմով:»:

Հոդված 1 3 . Օրենսգրքի 221.3.-րդ հոդվածը լրացնել նոր երրորդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու, վերադարձնելու, առանց քննության թողնելու, գործի վարույթը կասեցնելու մասին կայացված որոշումների դեմ բերված բողոքները տնտեսական դատարանում քննվում են կոլեգիալ` երեք դատավորի կազմով սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 221-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգով»:

Հոդված 14 . Օրենսգրքի 221.4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 221.4. ՏՆՏԵUԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌՆ OՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով տնտեuական դատարանի կայացրած վճիռն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 15 oր հետո:

2. Օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերվելու դեպքում վճիռը օրինական ուժի մեջ չի մտնում մինչեւ վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը: Վճռաբեկ դատարանի կողմից օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը առանց ժամկետի սահմանման վերադարձնելու մասին որոշում կայացնելու դեպքում տնտեսական դատարանի վճիռն անմիջապես ուժի մեջ է մտնում, եթե տնտեսական դատարանում վճռի հրապարակման պահից անցել է 15 օր:

3. Վերաքննիչ վարույթի կանոններով տնտեuական դատարանի կայացրած վճիռն oրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:»:

Հոդված 15 . Օրենսգրքի 221.6.-րդ հոդվածի առաջին մասից`

ա/ հանել «միայն» բառը.

բ/ «վճռաբեկության» բառից հետո լրացնել «եւ սույն օրենսգրքով նախատեսված» բառերը:

Հոդված 16. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք վճռաբեկ բողոք ներկայացնում են վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով:»:

Հոդված 1 7 . Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 1.1-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) նոր երեւան եկած հանգամանքը.»:

Հոդված 1 8 . Օրենսգրքի 228.1-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Նույն անձի կողմից վճռաբեկ բողոք կարող է բերվել մեկ անգամ` բացառությամբ սույն օրենսգրքի 231.1-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված դեպքի:»:

Հոդված 19. Օրենսգրքի 231.1-րդ հոդվածում`

ա/ 1-ին մասի «խախտվել» բառից հետո լրացնել «, կամ վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետից ուշ եւ բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը կամ մերժվել է նման միջնորդությունը կամ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքը» բառերը.

բ/ 2-րդ մասի «որոշում» բառից հետո «բողոքը» բառը փոխարինել «գործը վճռաբեկ դատարանում» բառերով.

գ/ լրացնել 4-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«4. Առանց ժամկետի սահմանման վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման կայացման դեպքում, բողոք բերող անձը չի կարող կրկին վճռաբեկ բողոք ներկայացնել:»:

Հոդված 2 0 . Օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 21. Օրենսգրքի 231.3-րդ հոդվածում`

ա/ վերնագրից հանել «ԵՎ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻ ԼՐԱՑՈՒՄԸ» բառերը

բ/ ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 22. Օրենսգրքի 241.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում`» բառերը:

Հոդված 23. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը բերված վճռաբեկ բողոքները, որոնք վարույթ ընդունելու հարցը լուծված չէ, վճռաբեկ դատարանում քննարկվում են սահմանված կարգով:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթից: Այս դրույթի լիարժեք օրենսդրական կենսագործման նպատակով արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` կապված վճռաբեկ դատարանում վերանայվող գործերի թվի սահմանափակման հետ:Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կոչված ենայս կապակցությամբ հստակեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունները, ապահովելու արդարադատության անխափան իրականացումը բոլոր ատյաններում, բարձրացնելու վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, ինչին մասնավորապես կծառայեն նախագծերով ներդրված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը, դատական սանկցիաների ինստիտուտը, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգի նախատեսումը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 13-ի նիստի թիվ 27 արձանագրության 3-րդ կետի, 24.08.2006 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության թիվ ՀՆԱ-15 արձանագրության 1-ին կետի հանձնարարականների եւ ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Ցանկի» 51-րդ կետի պահանջներից: