Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1995 թվականի հոկտեմբերի 23-ի, ՀՕ-13, այսուհետ` Օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա:»:
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Խորհուրդն ընդունում է որոշումներ, եզրակացություններ, ինչպես նաեւ աշխատակարգային որոշումներ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին վերապահված օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու գործառույթից: Այս դրույթի լիարժեք օրենսդրական կենսագործման նպատակով արդեն իսկ ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` կապված վճռաբեկ դատարանում վերանայվող գործերի թվի սահմանափակման հետ:Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կոչված ենայս կապակցությամբ հստակեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունները, ապահովելու արդարադատության անխափան իրականացումը բոլոր ատյաններում, բարձրացնելու վճռաբեկ դատարան ներկայացվող բողոքների որակը, ինչին մասնավորապես կծառայեն նախագծերով ներդրված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտը, դատական սանկցիաների ինստիտուտը, միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նոր կարգի նախատեսումը:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունումը բխում է նաեւ ՀՀ կառավարության 2006 թ. հուլիսի 13-ի նիստի թիվ 27 արձանագրության 3-րդ կետի, 24.08.2006 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացած խորհրդակցության թիվ ՀՆԱ-15 արձանագրության 1-ին կետի հանձնարարականների եւ ՀՀ կառավարության 2005 թ. դեկտեմբերի 9-ի թիվ 2200-Ն որոշմամբ հաստատված «Ցանկի» 51-րդ կետի պահանջներից: