Armenian ARMSCII Armenian
Կ-10324-30.11.2006-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արդարադատության խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (23 հոկտեմբերի 1995 թվականի, ՀՕ-13, այսուհետ` օրենք) 23-րդ հոդվածը շարադրել հետեւյա լ խմբագրությամբ.

«Հոդված 23. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա:»:

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյա լ խմբագրությամբ.

«Հոդված 25. Խորհուրդն ընդունում է որոշումներ, եզրակացություններ, ինչպես նաեւ աշխատակարգային որոշումներ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օր վանից :