Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10325-30.11.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի հուլիսի 7-ի, ՀՕ-159-Ն) 6-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր 2-րդ պարբերություն` հետեւյալ բովանդակությամբ .

«Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: