Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10331-30.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության /1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186/ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի 18.3 ենթակետում «անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով» բառերը փոխարինել «սնանկության» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով փոփոխվում է լիցենզավորման ենթական գործունեության տեսակի անվանումը, այդ առումով անհրաժեշտ է նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել «Լիցենզավորման մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում: