Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193) օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «18.Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ կետում «անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով» բառերը փոխարինել «սնանկության» բառով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա ստացած անձինք uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են սնանկության կառավարչի գործունեության լիցենզիա ունեցող: