Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10333-30.11.2006-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (1998 թվականի մայիuի 5-ի) քաղաքացիական օրենսգրքի (այսուհետեւ` Օրենսգիրք)  28-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում` պարտատերերի պահանջների բավարարման կարգը եւ դադարման հիմքերը, ինչպես նաեւ  պարտատերերի պահանջների բավարարման  առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով»:

Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «հիմքերը եւ կարգը» բառերը փոխարինել «հիմքերը, կարգը, ինչպես նաեւ սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 1190-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

 «3. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա սույն բաժնի գլուխներում նախատեսված՝ ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով»:

Հոդված 4. Օրենսգրքի 1225-րդ հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ: