Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1034-30.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2006-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՈՒժը կորցրած ճանա չել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2006 թվականի հունիսի 27-ի ՀՕ-124-Ն) 7-րդ հոդվածի 2-րդ կետի3-րդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի մաս կազմող` «2006-2007 թվականների մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» Ցանկ թիվ 1-ում՝ կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ տողը.

90046

«Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ

քաղ. Աբովյան,
Կարմիր բանակայինի 6

բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ տողերը.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

90047

«Նեյտրոն գիտա-արտադրական միավորում» ՓԲԸ

քաղ. Երեւան,
Բագրատունյաց 73

90048

«Բագավան» ՓԲԸ

քաղ.Աշտարակ,
Բագավան 2

90049

«Լազերային տեխնիկա» ՓԲԸ

քաղ.Երեւան,
Շոպրոնի 21

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո լրացնել հետեւյալ տողը.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե

90050

«Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ

քաղ. Երեւան,
Հրազդանի կիրճ 4

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.

14.

90014

«Մխչյանի գ/կ տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման» ՊՓԲԸ

Արարատի մարզ,
գ. Մխչյան

ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերը.

26.

90026

«Հուշարձանների վերականգնման «Շիրակ» արվեստանոց» ՓԲԸ

քաղ. Գյումրի,
Սվերդլովի 354

27.

90027

«Հուշարձանների վերականգնման «Գեղարքունիք» արվեստանոց» ՊՓԲԸ

քաղ. Գավառ,
Հացառատ թաղամաս

28.

90028

«Հուշարձանների վերականգնման «Տավուշ» արվեստանոց» ՊՓԲԸ

քաղ. Իջեւան,
Նար-Դոսի 17

29.

90029

«Հուշարձանների վերականգնման «Վայք» արվեստանոց» ՊՓԲԸ

Վայոց Ձորի մարզ,
գ.Արփի

30.

90030

«Հուշարձանների վերականգնման «Զանգեզուր» արվեստանոց» ՊՓԲԸ

քաղ. Սիսիան,
Շաքե

31.

90031

«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն ՊՓԲԸ

քաղ. Երեւան,
Կառավարական շենք 3

32.

90032

«Հուշարձանների վերականգնման «Գուգարք» արվեստանոց» ՊՓԲԸ

Լոռու մարզ,
Թումանյանի տարածք
քաղ. Ալավերդի

33.

90033

«Արագածոտն արվեստանոց» ՓԲԸ

քաղ. Աշտարակ,
Աբովյան 5

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի մաս կազմող` «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» Ցանկ թիվ 2-ում՝ կատարելհետեւյալ լրացումը.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն

786.

9219

«Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ

քաղ. Երեւան,
Ն.Զարյան 24

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

Նախագծի ընդունման հիմնավորում

(«Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ)

Նախագծի հոդված 1-ով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն դրույթը ըստ որի տարաժամկետ վճարման իրավունք ստացած անձանց նկատմամբ կարող են կիրառվել զեղչեր (ըստ օրենքի խմբագրության` «Այդ դեպքում կառավարության սահմանած կարգով կիրառվում է զեղչ՝ վճարման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով:»):

Օրենքի այս դրույթը ներկայումս չունի կիրառման դաշտ, քանի որ մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրով (դրանում կատարված փոփոխություններով` ՀՕ-434-Ն, 16.11.2002թ, ՀՕ-41-Ն, 23.12.2003թ.) աննախադեպ զեղչեն են կիրառվել նմանատիպ սուբեկտների նկատմամբ եւ զեղչի այդ հնարավորությունից, սահմանված կարգով եւ ժամկետներում, օգտվել են բոլոր ցանկացողները:

Նախագծի հոդվածներ 2 եւ 3-ի համար հիմք են հանդիսացել պետական կառավարման մարմիններից ստացված առաջարկությունները: Մասնավորապես, հոդված 2-ի`

ա) «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն առաջարկվել է լրացնել ծրագրում ՀՀ գյուղատնտեսության նախարարի 17.10.2006թ. N 07-ԴԼ-07-2385 գրությամբ: Հիմնավորում` օպտիմալացման ծրագրի շրջանակներում կատարվող փոփոխությունների արդյունքում ընկերությունը ալեւս չի զբաղվում ծխախոտի արտադրությամբ, զգալիորեն նվազել է ծառայությունների ծավալը եւ նպատակահարմար չէ այն պահպանել պետական ընկերության կարգավիճակով:

բ) «Նեյտրոն գիտա-արտադրական միավորում», «Բագավան» եւ «Լազերային տեխնիկա» ՓԲԸ-ները մասնավորեցման ծրագրում լրացնելու համար հիմք է հանդիսացել ՀՀ պաշտպանության նախարարի 03.11.2006թ. N ՊՆ/510-655 գրությունը: Հիմնավորում` «Նեյտրոն գիտա-արտադրական միավորում», «Բագավան» եւ «Լազերային տեխնիկա» ընկերությունների արտադրական հզորությունները բարոյապես եւ ֆիզիկապես մաշված են, արտադրանքը չի համապատասխանում միջազգային նորմերին եւ ունի բարձր ինքնարժեք: Շահութաբեր արտադրություն կազմակերպելու համար անհրաժեշտ է կատարել ընկերությունների վերազինում նոր սարքավորումներով եւ ներդնել նոր տեխնոլոգիաներ, ինչը պահանջում է մեծ ծավալով ներդրումներ: Նշված ընկերությունների 100% բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը:

գ) «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ մասնավորեցման ծրագրում ընդգրկելու համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի նախագահի 2006թ. սեպտեմբերի 28-ի N 1-05/644 գրությամբ ներկայացված առաջարկությունը:

Որպես հիմնավորում ներկայացվել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների ժողովի արձանագրությունը (այն տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերի 22-ին), որով առաջարկվում է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն ընդգրկել մասնավորեցման ծրագրում: «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկելու դեպքում կներկայացվի հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը նպաստող համապարփակ ծրագիր եւ ծրագրի իրականացման ժամանակացույց, որը կիրականացվի ընկերության բաժնետոմսերի մասնավորեցումից հետո:

դ) «Մխչյանի գ/կ տոհմային գործի եւ արհեստական սերմնավորման» ՊՓԲԸ-ն առաջարկվել է հանել մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից ՀՀ գյուղատնտեսության նախարարի 17.10.2006թ. N 07-ԴԼ-07-2385 գրությամբ: Հիմնավորում` ընկերությունում պահպանվում է բարձրարժեք ցուլերից պահեստավորված խորը սառեցված 528 հազար դոզա սերմնահեղուկ, որով հանրապետությունում իրականացվում է կովերի արհեստական սերմնավորումը: Ընկերությանմասնավորեցումը բացասաբար կանդրադառնա անասնաբուծության հետագա զարգացման վրա:

ե) Համաձայն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության 21.11.2006թ. N 02/2409 գրության բոլոր յոթ հուշարձանների վերականգնման արվեստանոցները ՀՀ տարածքում պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման միակ մասնագիտացված կազմակերպություններն են, որոնք նախատեսվում է միավորել մեկ ՓԲԸ կազմում` պետության կողմից ֆինանսավորվող այդ բնագավառի երկարաժամկետ ծրագրերի արդյունավետ իրականացման համար: Բացի այդ, նշված նոր ՓԲԸ-ի հիման վրա հետագայում նախատեսվում է ստեղծել մշակութային ժառանգության անշարժ եւ շարժական մշակութային արժեքների վերականգնման մասնագետների պատրաստման կենտրոն (ազգաին դպրոց):

«ՀՊ-ինֆո» ինֆորմատիկայի կենտրոն» ՓԲԸ-ն ՅՈՒՆԵՍԿՈ-յի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ ժամանակին ծավալուն աշխատանքներ է կատարել ՀՀ տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրի ստեղծման եւ դրա վարման կարգի մշակման ուղղությամբ: ՅՈՒՆԵՍԿՈ-յի հայաստանյան գրասենյակի նոր ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել շարունակելու այդ աշխատանքներին ֆինանսական աջակցության ցուցաբերումը:

Հոդված 3-ով առաջարկվում է ծրագրից հանել «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ն, քանի որ այդ ընկերության կողմից զբաղեցրած շենքում պետք է տեղակայվեն ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության սեփական տարածքներ չունեցող մի շարք ստեղծագործական եւ այլ պետալան ոչ առեւտրային կազմակերպություններ: Նշված ՓԲԸ-ի մասնավորեցման փաթեթը դեռ չի ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն, քանի որ ՓԲԸ-ի տարածքների հետ կապված դատաքննության վերջին փուլն ավարտվել է միայն 2006թ. նոյեմբերի կեսերին: