Հոդված 2. Օրենքի մաս կազմող «2006-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների» ցանկ թիվ 1-ում՝
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկը 90018 ծածկագրի տողից հետո լրացնել հետեւյալ տողով.
«90046 | «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ | քաղ. Աբովյան Կարմիրբանակայինի 6». |
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն
90047 | «Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ | քաղ. Երեւան, Բագրատունյաց 73 |
90048 | «Բագավան» ՓԲԸ | քաղ.Աշտարակ, Բագավան 2 |
90049 | «Լազերային տեխնիկա» ՓԲԸ | քաղ.Երեւան, Շոպրոնի 21 |
90050 | «Ռեմդիզել» ՓԲԸ | Կոտայքի մարզ, ավան Բալահովիտ». |
գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ընկերությունների ցանկից հետո ավելացնել նոր ցանկ հետեւյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտե
90051 | «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ | քաղ. Երեւան, Հրազդանի կիրճ 4». |
դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ընկերությունների ցանկում ուժը կորցրած ճանաչել 14-րդ կետը.
ե) Հայաստանի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության ընկերությունների ցանկից ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ եւ 33-րդ կետերը:
Հոդված 3. Օրենքի մաս կազմող «Մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերությունների, որոնք հանվում են ծրագրից» ցանկ թիվ 2-ը լրացնել հետեւյալ տողով`
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության ցանկից`
786. | 9219 | «Գրականության տարածման հանրապետական կենտրոն» ՊՓԲԸ | քաղ. Երեւան, Ն.Զարյան 24»: |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: