Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1035-30.11.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2000թ. հուլիսի 7-ի ՀՕ-79) օրենքի 8-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի 1-ին պարբերությունում` «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային վճարմամբ» բառերը.

բ) 5-րդ մասի «բ» ենթակետից հանել «` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն» բառերը.

գ) 6-րդ մասում «ձեռք բերված» բառերից առաջ լրացնել «բանկային  վճարմամբ» բառերը.

դ) 6-րդ մասից հետո լրացնել 61 -րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.

«61 . Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ակցիզային հարկով հարկման ենթակա ապ՟րանք՟ներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց սույն օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարին գերազանցելու դեպքում, գերազանցող մասը, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 9-րդ հոդվածով սահմանված դեպքերի, հաշվանցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններում` սույն օրենքի հա՟մա՟ձայն վճար՟ման ենթակա ակցիզային հարկի գումարների հաշվին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված` ակցիզային հարկով հարկման են՟թա՟կա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման (հաշվանցման) կարգի վրա: Այդ գումարների հաշվառումը եւ հաշվանցումը կատարվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով: