Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10361-30.11.2006-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության զորքերից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող պետական ոչ առեւտրային կազմակերպություններից եւ հիմնարկներից:»

Հոդված 2. օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ `

«Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ոuտիկանությունը պարտավոր է`

1) իրականացնել պետական վերահuկողություն`

ա) ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,

բ) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ,

2) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.

4) իրականացնել հսկողություն տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների եւ դրանց ագրեգատների նույնականացման տվյալների ստուգման նկատմամբ.

5) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական հաշվառում.

6) ստուգել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար նախատեսված տեսական եւ գործնական գիտելիքները եւ տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային վկայականներ,

7) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.

8) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված անձանց եւ ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի

ա ) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր եւ/կամ/ դրանց պատճեններ/այդ թվում անձանց վերաբերող/»

բ) 4-րդ մասում «արագությունը» բառից հետո լրացնել «կամ վարորդի ոչ սթափ լինելը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի `

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով արգելել տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործումը.»:

բ) 4-րդ կետից հանել « կամ դրանից օգտվելու իրավունքը, իսկ» բառերը:

գ) 5-րդ կետում «գտնվող» բառից հետոլրացնել`

«ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից» բառերը.

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածում «ստացվող» բառից հետո լրացնել « , արտաբյուջետային ֆոնդի» բառերը:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածում «ստացվող» բառից հետո լրացնել «արտաբյուջետային ֆոնդի» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 9. Մինչեւ տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննման գործունեության լիցենզիա տրամադրելը տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննումն իրականացնում է ոստիկաննությունը:
 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ


«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության պահանջների համաձայն, մասնավորապես՝ փոփոխվել էճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում ՀՀ ոստիկանության իրավասությունը՝ կապված պետական տեխնիկական զննության լիազորությունը լիցենզավորված կազմակերպություններին փոխանցելու, դրանց գործունեության նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված սահմաններում վերահսկողություն իրականացնելու, ինչպես նաեւ ոստիկանության ֆինանսավորման եւ նյութատեխնիկական ապահովուման լրացուցիչ իրավական մեխանիզմների նախատեսման անհրաժեշտության հետ: