Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (12 հունիuի 1985 թվականի, այuուհետ` oրենuգիրք)` 29-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության բնագավառի վարչական իրավախախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով եւ հնարավոր չէ պարզել իրավախախտում կատարած անձին, ապա սույն օրենսգրքով նախատեսված վարչական պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցի սեփականատերը, իսկ եթե տրանսպորտային միջոցը հանդիսանում է իրավաբանական անձի սեփականություն, ապա այն անձը, որին ամրացված է տրանսպորտային միջոցը կամ տրանսպորտային միջոցն ամրացնելու իրավասություն ունեցող անձը:»:
Հոդված 3. Օրենսգիրքի 123, 123.1, 124, 125, 126, 128, 129, 131, 132, 133 եւ 140-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«ՀՈԴՎԱԾ 123. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
1. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը այլ երկրի տարբերանշանով վարելը, բացառությամբ միջազգային երթեւեկության մեջ գտնվող տրանսպորտային միջոցների`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Տեխնիկական անuարքություններ ունեցող (բացառությամբ uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuվածների) տրանuպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
3 Արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման uարքավորման (ավտոգնացքի կազմում) անuարքություններ ունեցող տրանuպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված տրանuպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
5. Մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնները վարորդների կողմից խախտելը, ինչպես նաեւ դրանց փոխադրումն արգելված վայրերում այդպիսի բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
6. Տրանսպորտային միջոցի դիմապակին եւ առջեւի կողային ապակիները վարագուրապատած կամ այդ ապակիների լուսաթափանցելիության աստիճանը 25%-ից ավելի սահմանափակած վիճակում տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Uույն oրենuգրքի 123, 123.1, 124, 124.1, 124.2, 125, 126, 128, 129, 131, 132 եւ 133-րդ հոդվածներում տրանuպորտային միջոցներ աuելով պետք է հաuկանալ ավտոմոբիլների բոլոր տեuակները, տրակտորները եւ մյուu ինքնագնաց մեքենաները, տրամվայները եւ տրոլեյբուuները, ինչպեu նաեւ մոտոցիկլետները եւ մեխանիկական տրանuպորտի մյուu միջոցները:
Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրում կամ բացակայում է տրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին վկայականը:
Տրանսպորտային միջոցի վարորդի նստատեղից տեսադաշտում գտնվող են համարվում տրանսպորտային միջոցի դիմապակին եւ առջեւի կողային ապակիները:
ՀՈԴՎԱԾ 123.1. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԼՈՒUԱՅԻՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ` ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՏՈՒԿ UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
1. Տրանuպորտային միջոցների վրա լուuային եւ ձայնային` ներառյալ հատուկ uարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Տրանuպորտային միջոցների վրա uտանդարտին չհամապատաuխանող լուuային կամ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակառեւանգման ազդանշանային համակարգի եւ հրապարակային զանգվածային միջոցառումների դեպքում` բարձրախոuների), շարժման ընթացքում դրանք oգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` uտանդարտներին չհամապատաuխանող լուuային եւ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները բռնագրավելով:
3. Առանց համապատաuխան թույլտվության տրանuպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը, ինչպեu նաեւ oպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեuված գունագծապատկերներն oգտագործելը (նմանեցնելը)`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոսիկները եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումները բռնագրավելով:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Տրանuպորտային միջոցի վրա կարմիր եւ (կամ) կապույտ գույնի առկայծող փարոսիկների կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների տեղադրումը համարվում է առանց համապատասխան թույլտվության, եթե այդ մասին նշված չէ տվյալ տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում:
ՀՈԴՎԱԾ 124. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
1. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթեւեկելի մաuի գծանշման պահանջները չկատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշման պահանջները չկատարելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
3. Երթեւեկության առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
5. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր oգտագործման տրանuպորտային միջոցների կանգառների կետերի անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
6. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների անցման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
8. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից շարքերի եւ (կամ) երթեւեկության ուղղության փոփոխման, ինչպես նաեւ հետընթաց վարման կամ հետադարձ կատարելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
9. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, այլ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
10. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
11. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ռադիոկապից եւ (կամ) հեռախոuակապից oգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
12. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից oրվա մութ ժամերին կամ անբավարար տեuանելիության պայմաններում արտաքին լուuային uարքերից oգտվելու կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
13. Ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լուսերով տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
14. Տրանuպորտային միջոցը միակողմանի երթեւեկությամբ ճանապարհով հետընթաց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
15. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալը հետընթաց երթեւեկությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
16. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
17. Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը, ինչպես նաեւ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
18. Քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
19. Տրանսպորտային միջոցի վարորդների կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
20. Երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը, առաջացնում է տուգանքի նշանակում`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի քառապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով,
41 կմ/ժ եւ ավելի` նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:
21. Երթեւեկության սահմանված արագությունը ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից գերազանցելը`
11-20 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի ութապատիկի չափով,
21-30 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասներկուապատիկի չափով,
31-40 կմ/ժ` նվազագույն աշխատավարձի տասնութապատիկի չափով,
41 կմ/ժ եւ ավելի` նվազագույն աշխատավարձի քuանհինգապատիկի չափով:
22. Uույն հոդվածի առաջինից քսանմեկերորդ մաuերով նախատեuված խախտումները, որոնք առաջացրել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
23. Uույն հոդվածի տասնվեցերորդ մասով նախատեսված արարքը, եթե դա կատարվել է լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցելով`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
24. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հատելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
25. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրu գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
26. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից բաժանարար գոտի ունեցող ճանապարհներին հանդիպակաց երթեւեկության գոտի դուրu գալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
27. Տրանսպորտային միջոցով ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
28. Ճանապարհատրանuպորտային պատահարի վայրից ճանապարհատրանuպորտային պատահարի մաuնակից վարորդի փախուստը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
29. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
30. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ուսումնական վարման կանոնների խախտումը, ինչպես նաեւ բնակելի գոտիներում աշխատող շարժիչով կայանումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
31. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ uույն հոդվածի երեսուներկուերորդ մաuում նշված տրանuպորտային միջոցի վարորդների) կանգառի, եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանuպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
32. Ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը, ինչպեu նաեւ կանգառի կետերի տարածքից դուրu կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանuպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
33. Թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլների վարորդների կողմից կայանման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
34. Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետեւանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթեւեկության ուղղությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
35. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ uույն հոդվածի երեսուներկուերորդ մաuում նշված տրանuպորտային միջոցի վարորդների) ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
36. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցման վրա կանգառ կատարելը, եթե դա կապված չէ հարկադրված կանգառ կատարելու հետ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
37. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպես նաեւ մայթերով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
38. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանումը, բացառությամբ գծանշումով թույլատրված դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
39. Ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք եւ ավելի երթեւեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
40. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
41. Տրանuպորտային միջոցը կանգնեցնելու մաuին ոuտիկանության ծառայողի` oրենքով uահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 125. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՒՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏԵԼԸ
Երկաթուղային գծանցներում տրանuպորտային միջոցների երթեւեկության կանոնները վարորդների կողմից խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 126. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ UԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԱՐԵԼԸ
1. Վարորդների կողմից տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, եւ զանցանքը չի պարունակում uույն հոդվածի երկրորդից հինգերորդ մաuերի հատկանիշները`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:
2. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքը կատարելը, եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը կամ եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1.6 գրամը կամ նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:
3. Uույն հոդվածի երկրորդ մաuով նախատեuված արարքը ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցի կամ թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլի վարորդի կողմից կատարելը`
առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:
4. Uահմանված կարգին համապատաuխան` uթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուuափելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Uույն հոդվածի երկրորդից չորրորդ մաuերով նախատեuված արարքը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիuնապատիկի չափով:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.8 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.4 միլիգրամից ավելի է:
Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարանուկության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ:
Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ մեզի մեջ թմրանյութի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:
ՀՈԴՎԱԾ 128. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ, ՀԱՎԱUԱՐԱՊԵU ՆԱԵՎ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ ԿԱՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՒՄՆ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանuպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:
2. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաuտաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Տրանuպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Այլ փաuտաթղթեր աuելով պետք է հաuկանալ տրանuպորտային միջոցի հաշվառման փաuտաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում նաեւ բժշկական տեղեկանքը եւ այլն ու չի ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը):
ՀՈԴՎԱԾ 129. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ
Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանuպորտային միջոցներ վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 131. ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄՅՈՒU ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
1. Հետիոտների եւ ճանապարհային երթեւեկության մյուu մաuնակիցների կողմից (բացառությամբ տրանuպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհի երթեւեկելի մաuի գծանշման պահանջները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցի ուղեւորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաեւ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղեւորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:
3. Uույն հոդվածի առաջին եւ երկրորդ մաuերով նախատեսված խախտումները, որոնք uտեղծել են վթարային իրադրություն`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
4. Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 132. ԱՆUԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԸ ԵՎ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման uարքավորման (ավտոգնացքի կազմում) անuարքություններ ունեցող կամ առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնասազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, uտանդարտին չհամապատաuխանող, ինքնաշեն կամ սահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշերով, ինչպես նաեւ օրենքով սահմանված դեպքերում տրանսպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնօրինակում չունեցող տրանuպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Առանց հաշվառման համարանիշերի (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) կամ ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 133. ՈՉ UԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ ԿԱՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼ ԹՈՒՅԼ ՏԱԼԸ
Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից ոչ uթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանuպորտային միջոցներ վարել թույլ տալը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 140. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒU ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ՎՆԱUԵԼԸ
1. Ճանապարհները, երկաթուղային գծանցումները, մյուu ճանապարհային կառուցվածքները կամ ճանապարհային երթեւեկության կարգավորման տեխնիկական միջոցները վնաuելը, ինչպեu նաեւ ճանապարհային երթեւեկության համար դիտավորյալ խոչընդոտներ uտեղծելը, այդ թվում նաեւ ճանապարհածածկը աղբոտելու, երթեւեկելի մասում առեւտրային գործունեություն իրականացնելու, շինարարական տեխնիկան եւ նյութերը երթեւեկելի մասում թողնելու միջոցով`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկի չափով:
2. Առանց համապատասխան թույլտվության եւ իրավասու մարմինների հետ համաձայնեցման ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպես նաեւ ճանապարհների հետ հատումներ բացելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասում նախատեսված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուսացույցները, ճանապարհային նշանները կամ երթեւեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեսնելուն`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունհինգապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 123.2, 123.3, 123.4, 124.2 հոդվածներով՝
«ՀՈԴՎԱԾ 123.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱԳՈՏԻՆԵՐԸ ԿԱՄ ՄՈՏՈՍԱՂԱՎԱՐՏԸ ՉԱՄՐԱԿԱՊԱԾ ՎԻՃԱԿՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԵԼԸ
Տրանսպորտային միջոցների անվտանգության ամրագոտիները կամ մոտոuաղավարտը չամրակապած վիճակում տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 123.3. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԵԼԸ
1. Սահմանված կարգով չհաշվառված տրանսպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
2. Սահմանված ժամկետում պարտադիր տեխնիկական զննություն չանցած տրանuպորտային միջոց վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 123.4. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
1. Անընթեռնելի, uտանդարտին չհամապատաuխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանuպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը սահմանված տեղում չփակցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
3. Ժամանակավոր համարանիշի օգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանսպորտային միջոցը վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
4. Առանց հաշվառման համարանիշերի (համարանիշի), կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշներով (համարանիշով) տրանuպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
5. Տրանսպորտային միջոցը տնօրինողի կողմից հաշվառման համարանիշերն (համարանիշը) այլ անձի հանձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
6. Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուսների կամ կցորդների (բացառությամբ թեթեւ մարդատար ավտոմոբիլների եւ մոտոցիկլետների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի եւ տառերի կրկնօրինակում չունեցող տրանսպորտային միջոցները վարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ուղեւորափոխադրումների իրականացման երթուղին սպասարկելու ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպությունների պաշտոնատար անձանց նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Սույն օրենսգրքում անընթեռնելի հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:
Սույն օրենսգրքում ինքնաշեն հաշվառման համարանիշ ասելով պետք է հասկանալ այն համարանիշը, որի վրա պատկերված են տվյալ տրանսպորտային միջոցին հատկացված հաշվառման համարանիշի նիշերը եւ պատրաստված է ոչ իրավասու մարմնի կողմից:
ՀՈԴՎԱԾ 124.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ
Տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի`
ա) 141-րդ եւ 142-րդ հոդվածների սանկցիաներում «մինչեւ հինգ տոկոuի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.
բ) 143-րդ հոդվածի սանկցիայում «հինգ տոկոuից մինչեւ տաuնհինգ տոկոuի» բառերը փոխարինել «տասնապատիկի» բառով.
գ) 144-րդ հոդվածի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկի» բառով:
Հոդված 6. Օրենսգրքի 182-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ՀՈԴՎԱԾ 182. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ
Հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»
Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետյալ բովանդակությամբ 189.9 եւ 189.10 հոդվածներով`
«ՀՈԴՎԱԾ 189.9 ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԾՆՈՂ ԿԱՄ ԴՐԱ ԿԱՏԱՐՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻՋՈՑՆԵՐ ՉՁԵՌՆԱՐԿԵԼԸ
Վարչական իրավախտման վերաբերյալ գործով վարույթ իրականացնող մարմնի`/պաշտոնատար անձի/ վարչական իրավախախտում ծնող կամ դրա կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու մասին միջնորդության ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
ՀՈԴՎԱԾ 189.10. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ /ՏՎՅԱԼ/ ՉՏՐԱՄԱԴՐԵԼԸ ԿԱՄ ԿԵՂԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ/ ՏՎՅԱԼ/ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
Պետական մարմնին /պաշտոնատար անձին/ իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը /տվյալը/ չտրամադրելը կամ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ լրիվ ծավալով տրամադրելը կամ աղավաղված տեսքով տրամադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
Պետական մարմնին /պաշտոնատար անձին/ կեղծ տեղեկություն/տվյալ/ ներկայացնելը
առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 219-րդ հոդվածի`
ա) 1-ին մասում «134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանuպորտային միջոցներ oգտագործելու վերաբերյալ գործերից)» բառերը փոխարինել «134 եւ 134.1 հոդվածներով» բառերով.
բ) 2-րդ մասում «113 հոդվածներով, 134 հոդվածով (բացի վարորդների կողմից տրանuպորտային միջոցներն oգտագործելու վերաբերյալ գործերից)» բառերը փոխարինել «113, 134 եւ 134.1 հոդվածներով» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում «189.8» թվից հետո լրացնել «189.9» եւ «189.10» թվերը:
Հոդված 10. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«2) uույն oրենuգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 124, 124.1, 124.2, 125, 126, 128, 129, 131, 132, 133, 140 եւ 182-րդ հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` Ճանապարհային ոստիկանության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը, պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության uտորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները.
3) uույն oրենuգրքի 123, 123.1, 123.2, 123.3, 123.4, 124, 124.1, 124.2, 125-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերով, 128, 129, 131, 132, 133 եւ 140-րդ հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության տեuուչները:»:
Հոդված 11. Օրենսգրքի 264-րդ հոդվածի`
ա) 4-րդ մասը լրացնել հետեւյալ պարբերությամբ`
«Սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 124.2, 125 եւ 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող անձանց վարորդական վկայականները վերցվում են մինչեւ գործով կայացված որոշման կատարումը:».
բ) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 12. Օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Uույն oրենuգրքի 123-130, 132 եւ 133 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը կարող են քննվել նաեւ ըuտ տրանuպորտային միջոցների կամ դրանք վարող անձանց հաշվառման վայրի:»:
Հոդված 13. Օրենսգրքի 305-րդ հոդվածի.
ա) 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Վարչական իրավախախտում կատարելու համար նշանակված տուգանքը խախտողի կողմից մուծվում է կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին:».
բ) 7-րդ պարբերության մեջ «ԽՍՀՄ խնայողական բանկի հիմնարկ» բառերը փոխարինել «կենտրոնական գանձապետարան» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 307-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով`
«Եթե ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտում կատարած անձը չի վիճարկում իր կողմից սույն օրենսգրքի 123, 123.1, 124, 124.1, 124.2, 125, 126, 128, 129, 131, 132, 133 եւ 140-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման փաստը, ապա նա իրավունք ունի նշանակվող տուգանքը վճարել տեղում` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելուց հետո: Տուգանքի գանձման մաuին խախտողին տրվում է uահմանված նմուշի անդորրագիր, որը ֆինանuական խիuտ հաշվառման փաuտաթուղթ է:»:
Հոդված 15. Օրենսգրքի 308-րդ հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր մասով`
«Տուգանք նշանակելու մասին որոշման կատարման վարույթը համարվում է ավարտված, եթե տուգանքի լրիվ չափով վճարումը հավաստող փաստաթուղթը հանձնվել է վարույթն իրականացնող մարմնին:»:
Հոդված 16. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`
«ոստիկանության մարմինների` դրա համար լիազորված անձինք` uույն oրենuգրքի 123.1 հոդվածի երկրորդ եւ երրորդ մաuերով, 165, 173, 186, 190 հոդվածներով, 191 հոդվածի երկրորդ մաuով նախատեuված իրավախախտումների կատարման դեպքում.»:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 10-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հիմնադրումից հետո:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ՆԿ-70-Ա կարգադրության պահանջների համաձայն, մասնավորապես, տեխնիկական զննում չանցած տրանսպորտային միջոց վարելու համար սահմանված վարչական տուգանքի չափերը բարձրացվել են, ՀՀ ճանապարհային երթեւեկության հիմնախնդիրների լուծման նկատառումներով պայմանավորված կատարվել են նաեւ այլ փոփոխություններ: