Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-9491-05.12.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք) 327-րդ հոդվածի 1-ին եւ2-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել նոր 3271 –րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 3271 . Անցումային դրույթներ

1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերն ուժի մեջ են մտնում`

ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երեւանում եւ մարզային կենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտներիաշխատողների համար.

բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից: