ՀՀ Նախագահի առաջարկությամբ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3271 -րդ հոդվածով`
«Հոդված 3271 . Անցումային դրույթներ
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երեւանում եւ մարզային կենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
2007թ. փետրվարի 24-ին Հայաստանի Հանրապետության
Նախագահի առարկությամբ եւ առաջարկությամբ
վերադարձվել է Ազգային ժողով:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3271 -րդ հոդվածով`
«Հոդված 3271 . Անցումային դրույթներ
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի ութերորդ եւ իններորդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երեւանում եւ մարզային կենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությունը՝ Ազգային ժողովի քննարկմանն եմ վերադարձնում Ազգային ժողովի կողմից 2007 թվականի փետրվարի 7-ի նիստում ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը հետեւյալ առաջարկությամբ.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 327-րդ հոդվածը չունի 1-ին եւ 2-րդ կետեր` առաջարկում եմ հանել ներկայացված օրենքի 1-ին հոդվածը` համապատասխանաբար փոխելով օրենքի հոդվածների համարակալումը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ.Քոչարյան 24 փետրվարի 2007թ. |