Հոդված 1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն, այսուհետ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`
ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ, ութերորդ պարբերություններում.
առաջին նախադասություններրը «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսվարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձեւավորման գործընթացը:»,
բ) տասերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,
«հանքային իրավունքներ` համապատասխան լիցենզիայով, նախագծով եւ լիցենզային պայմանագրով հավաստվող ընդերքի որոշակի տեղամասի ուսումնասիրության եւ (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ»,
գ) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«լիցենզառու` դեռեւս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեuավարող uուբյեկտ.»,
դ) վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ.
«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ».
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) բնական պաշարների (օգտակար հանածոների) ողջամիտ oգտագործման,»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի վեցերորդ մասում
1) «Հանքային իրավունք կրողի» բառերը փոխարինել «Լիցենզառուի» բառով.
2) 4-րդ կետի «ամիսը» բառից առաջ «6» թիվը փոխարինել «7»-ով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`
ա) առաջին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2) ընդերքի տեղամասը չի պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ.»,
բ) չորորդ մասում «դեպքում» բառից հետո լրացնել «բացառությամբ մրցույթով տրամադրման դեպքերի» բառերը:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 14. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը
1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաեւ մրցութային կարգով:
Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում եւ անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի եւ հրապարակային սակարկությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:
3. Աճուրդով եւ մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչեւ լիցենզային պայմանագրի կնքումը, իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:»:
Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ, 14.2-րդ եւ 14.3-րդ հոդվածներով.
«Հոդված 14.1 Աճուրդի եւ մրցույթի կազմակերպումն ու իրականացումը
1. Աճուրդների եւ մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով uտեղծվում է միջգերատեuչական մրցութային հանձնաժողով, որի կազմը եւ գործունեության կարգը հաստատվում է ՀՀ կառավարության որոշմամբ:
Հոդված 14.2 Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը եւ նախնական պայմանագիրը
1. Միչգերատեսչական մրցույթային հանձնաժողովի անունից` հանձնաժողովի նախագահի եւ աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից ստորագրվում է արձանագրություն, որից հետո տասնօրյա ժամկետում նրանց միջեւ կնքվում է նախնական պայմանագիր որտեղ նշվում են աշխատանքների նախագծի կազմման եւ դրա օրենքով սահմանված փորձաքննությունների իրականացման, լիցենզիայի տրամադրման, լիցենզային պայմանագրի քննարկման եւ կնքման ժամկետները, ինչպես նաեւ կողմերի կողմից իրականացվելիք այլ գործողությունները եւ պարտավորություններն ու դրանց կատարման ժամկետները:
2. Նախնական պայմանագրում չեն կարող ամրագրվել իրավունքներ եւ պարտականություններ, որոնց աճուրդի մասնակիցները նախապես տեղեկացված չեն եղել:
Հոդված 14.3 Նախնական պայմանագրի պայմանների խախտումը
Աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների եւ դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում աճուրդն անվավեր ճանաչելու եւ նոր աճուրդ հայտարարելու համար:»:
Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում.
ա) «Ուսումնասիրության հատուկ լիցենզիան» բառերից առաջ լրացնել «Գործողության մեջ մտած» բառերը,
բ) «լիցենզառուին» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողին» բառերով:
Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հանքային իրավունք կրող տնտեuավարող uուբյեկտը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամաuից կամ դրա մի մաuից, որի նկատմամբ տրվել է հանքային իրավունք, հրաժարումը հավաuտելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի oրվանից առնվազն 3 ամիu առաջ:
Uույն oրենքի համաձայն` լիազոր մարմինը 30 օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր կողմից uահմանված պայմաններով»:
Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում.
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեuավարող uուբյեկտին տալ գրավոր զգուշացում, եթե նա`»,
բ) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով եւ լիցենզիայով նախատեuված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները.»:
գ) չորրորդ մասում «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողը» բառով:
դ) հինգերորդ մասում «լիցենզառուի» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողի» բառով:
Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետում «չեն բավարարում» բառերը փոխարինել «բավարարում են» բառերով:
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
2002 թ. ընդունվել է «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (Կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքն ուսումնասիրության եւ (կամ) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու կարգը, ինչպես նաեւ կարգավորվում է հանքային իրավունքների շութջը ծագող իրավահարաբերությունները:
Օրենքի գործողության մեջ մտնելուց հետո, ընդերքի տրամադրման, արդյունավետ օգտագործման եւ պահպանության հետ կապված ծագել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում էին հրատապ լուծում:
2006թ. հուլիսի 14-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ կայացավ խորհրդակցություն` շահագրգիռ մարմինների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց օգտակար հանածոների պաշարների ուսումնասիրության եւ շահագործման տրամադրման գործող կարգը, ինչպես նաեւ գնահատման եւ վերագնահատման գործընթացը:
Քննարկման ժամանակ չընդունվեց ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության առաջարկությունները օգտակար հանածոները ուսումնասիրության եւ շահագործման աճուրդով (մրցույթով) տրամադրելու վերաբերյալ:
Քննարկման արդյունքում հանձնարարվեց ներկայացնել առաջարկություններ հանքավայրերի ուսումնասիրության եւ շահագործման տրամադրման նոր կագ սահմանող օենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Սույն օրենքի նախագծի մշակման հիմք է հանդիսացել վերոհիշյալ հանձնարարականը: