Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1040-11.12.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2004թ. նոյեմբերի 11, ՀՕ-134-Ն, այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածում`

ա) «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

բ) 11-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ՝

«հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի    մանրածախ առեւտրի կետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված  վայրերում քաղաքաշինական եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի  օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար)  կայան».

գ) 11-րդ պարբերությունից հետո  լրացնել նոր՝ 12, 13, 14, 15, 16 պարբերություններ հետեւյալ բովանդակությամբ՝

«շրջիկ առեւտուր`   մանրածախ առեւտուր, որն իրականացվում է առեւտրի օբյեկտներից դուրս` շրջիկ առեւտրի կետերի միջոցով.

շրջածախ առեւտուր ՝ առեւտրի օբյեկտներից դուրս, վաճառողի հանձնարարությամբ, աշխատողի կողմից սպառողի տանը, հիմնարկներում, կազմակերպություններում,  տրանսպորտում կամ  փողոցում գնորդի հետ  անմիջական շփմամբ իրականացվող մանրածախ առեւտուր.

բացօթյա առեւտուր՝   առեւտրի օբյեկտներից, այդ թվում  հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից եւ առեւտրի իրականացման վայրերից դուրս՝ օրենսդրությամբ թույլատրված ապրանքների առեւտուր.

դիլեր՝ կազմակերպության արտադրանքի իրացման ցանցի մեջ մտնող եւ նրա գործակալը հանդիսացող՝ արտադրանքի մանրածախ առեւտրով զբաղվող վաճառող.

դիստրիբյուտոր՝ արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որը վերջիններիս հետ կնքված մատակարարման պայմանագրով  մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Առեւտրի օբյեկտների տեսակներն են՝ խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի    մանրածախ առեւտրի կետերը:»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«3. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի սույն օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:»

բ) Հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«6. Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից առեւտրի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 4. Օրենքը լրացնել՝  նոր  51 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 51 . Բացօթյա առեւտրին ներկայացվող պահանջները

1. Բացօթյա առեւտուր կարող են իրականացնել միայն    օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած  իրավաբանական անձինք եւ  անհատ ձեռնարկատերերը:

2. Թույլատրվում է միայն ծաղիկների, տնկիների, ամանորյա տոնակատարությունների նպատակով հատված եղեւնիների եւ սոճիների, պաղպաղակի,  ջրի, այդ թվում` հանքային,  հյութերի եւ զովացուցիչ ըմպելիքների բացօթյա առեւտուրը:

3. Բացօթյա առեւտուր իրականացնելիս պետք է ստեղծվեն պայմաններ վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը եւ որակը ապահովելու համար:

Վաճառարկղերը պետք է դրվեն տակդիրների վրա, արգելվում է վաճառարկղերը դնել անմիջական գետնին, մայթին, սալահատակին:

Տեղում սպառելու համար  (այդ թվում` միանգամյա օգտագործման տարաներով) սննդամթերք վաճառելիս բացօթյա վաճառք իրականացնողները պետք է ունենան տարաները  եւ  անձեռոցիկները հավաքելու տարողություններ (աղբարկղեր):»:

Հոդված 5. Օրենքը լրացնել՝ նոր  61 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ՝

«Հոդված 61 . Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողին ներկայացվող պահանջները`

Բացօթյա առեւտուր իրականացնող վաճառողը  պարտավոր է ապահովել՝

1. Սույն օրենքի  51 -րդ հոդվածի ինչպես նաեւ 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ)»,  «դ)» եւ  «ե)» կետերի պահանջների կատարումը.

2.  Ելնելով վաճառվող ապրանքների առանձնահատկություններից՝ սույն օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով:»

Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում`

ա) 1-ին  մասի  բ) կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան  առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով.»

բ) 1-ին մասը լրացնել   նոր «գ)» կետով  հետեւյալ  բովանդակությամբ`

«գ) վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»

Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում «Աշխատողը» բառը փոխարինել   «Անմիջականորեն վաճառք իրականացնող աշխատողը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2.Մանրածախ առեւտուրն իրականացվում է խանութներում, կրպակներում, տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի առեւտրի կետերում, առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի եւ կենդանիների շուկաներում, տոնավաճառներում (վերնիսաժներում), ցուցահանդես- վաճառքի կազմակերպման եւ բացօթյա առեւտրի վայրերում, շրջիկ առեւտրի կետերի, շրջածախ առեւտրի, էլեկտրոնային կապի,  դիլերների միջոցով եւ ավտոմատներով:»:

բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«3.Վաճառքի      ցուցադրված      յուրաքանչյուր     ապրանքատեսակ     պետք  է    ունենա գնապիտակ: Գնապիտակի վրա նշվում է ապրանքի անվանումը, մեկ միավորի գինը եւ գնապիտակի լրացման թվականը: Գնապիտակը  կնքվում է վաճառողի կնիքով կամ  ստորագրվում է պաշտոնատար  անձի կողմից:»:

գ)  6-րդ մասը  ուժը կորցրած ճանաչել:

դ)  12-րդ մասի  «զինամթերքի» բառը  փոխարինել  «փամփուշտների» բառով:

ե)  17-րդ եւ 18-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«17. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի   վաճառքը թույլատրվում է իրականացնել օրենսդրությամբ սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող սարքավորումներով եւ գործարանային արտադրության ավտոցիստեռններով:

18. Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի     վաճառքն  արգելվում է:»

զ) 20-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Արտադրողները, մատակարարները,  այդ թվում դիստիբյուտորները մատակարարման պայմանագրերով ապրանքների, այդ թվում արտադրատեխնիկական նշանակության, վաճառքն իրականացնում են առանձնացված խանութների, սպառողական ապրանքների շուկաների, ապրանքային պահեստների, ցուցահանդես-վաճառքի իրականացման վայրերի միջոցով:»

է) 21-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

ը) հոդվածը լրացնել  նոր`  «22», «23»  եւ «24»   մասերով` հետեւյալ բովանդակությամբ`

«22. Դիստրիբյուտորի եւ դիլերի գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է միայն համապատասխան պայմանագրի առկայության դեպքում:

23. Դիստրիբյուտորը  եւ դիլերը պարտավոր են ապահովել սույն օրենքով սահմանված վաճառողին եւ կատարողին ներկայացվող պահանջների կատարումը:

24. Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում արգելվում է օգտագործել այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը:»:

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) «հանրային սնունդ» հասկացության մեջ «սնունդ» բառից հետո լրացնել «(սննդի ապահովման ծառայություններ) » բառերը.

բ)  «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում`

 ա)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով եւ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով:».

բ)  հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ`

«8. Հանրային սննդի օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով: »:

Հոդված 11.  12-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«6. Աշխատողներից՝ բարմենը, խոհարարը, հրուշակագործը, մատուցողը եւ բուֆետապանը պետք է ունենան համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության  մասին դիպլոմ կամ վկայական:

Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածի «աշխատող» հասկացությանը վերաբերող պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«4.Ելնելով կենցաղային ծառայության օբյեկտի առանձնահատկություններից, կենցաղային ծառայության օբյեկտը պետք է ապահովված լինի տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով:»:

Հոդված 14. Օրենքի 15-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության  մասին դիպլոմ կամ վկայական» բառերով:

բ)  3-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Մասնագիտական պատրաստվածության ծրագրերը համաձայնեցվում են կրթության, ինչպես նաեւ առեւտրի եւ ծառայությունների ոլորտների համապատասխան լիազոր մարմինների հետ:»:

Հոդված 15.  Օրենքի 17-րդ հոդվածում`

 ա)  1-ին մասը  շարադրել նոր խմբագրությամբ`

«1. Առեւտրի եւ ծառայությունների ոլորտում սույն օրենքի պահանջների կատարման պահմանման նկատմամբ հսկողությունը,  բացառությամբ 4-րդ հոդվածի 1-ին  եւ 6-րդ մասերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի, 6-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի եւ 2-րդ մասի, 7-րդ հոդվածի  1-ին  մասի   գ) կետի  եւ  3-րդ  մասի,  9-րդ  հոդվածի  3-րդ  մասի, 11-րդ  հոդվածի  2-րդ եւ 8-րդ մասերի,   12-րդ   հոդվածի  4-րդ մասի, 14-րդ  հոդվածի 1-ին  եւ  4-րդ  մասերի, 15-րդ հոդվածի 4-րդ մասի, իրականացնում են տեղական ինքնակառավարման մարմինները:»:

Հոդված 16. Օրենքը   լրացնել նոր 51 գլխով հետեւյալ բովանդակությամբ՝

ԳԼՈՒԽ 51 .

ԱՌԵՎՏՐԻ եւ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 171 . Հսկողության իրականացման կարգը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի եւ ծառայությունների ոլորտում (այսուհետ՝ ոլորտ) հսկողությունն իրականացվում  է սույն  օրենքով  վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հսկողության իրականացման կարգը՝  ոլորտի տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն օրենքով սահմանված  պահանջների կատարման նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակներում իրականացվող  հսկողության միջոցառումների  ամբողջություն է:

3. Տեղական ինքնակառավարման մարմինները հսկողությունն իրականացնում են  համապատասխան աշխատակիցների (այսուհետ՝ տեսուչներ) միջոցով:

4.Հսկողության իրականացումը սկսելու համար հիմք  է հանդիսանում  տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի (այսուհետ՝ իրավասու անձ) հրամանը կամ հանձնարարագիրը:

5. Իրավասու անձի հրամանի կամ հանձնարարագրի համար հիմք են հանդիսանում օրենքով վերապահված լիազորությունների իրականացումը եւ քաղաքացիներից (սպառողներից) ստացված առաջարկությունները եւ առարկությունները:

6. Հսկողություն իրականացնելու մասին իրավասու անձը արձակում է հրաման կամ տալիս է հանձնարարագիր, որտեղ նշվում են հսկողություն իրականացնող մարմնի անվանումը, հսկողություն իրականացնող տեսուչների (տեսուչի) անունը, ազգանունը,  հսկողություն իրականացնելու  ենթակա տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, հսկողություն իրականացնելու ենթակա  հարցերի ցանկը,  հսկողություն իրականացնելու նպատակը, ժամկետը, հսկողություն իրականացնելու իրավական հիմքերը:

Հրամանով կամ հանձնարարագրով չամրագրված  տեսուչները (տեսուչը) իրավունք չունեն (չունի)  մասնակցելու հսկողության իրականացմանը:

Հսկողության իրականացման ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով հսկողություն իրականացնող տեսուչներին (տեսուչին) այլ տեսուչներով (տեսուչով) փոխարինելը  կատարվում է հրամանով կամ հանձնարարագրով:

7. Տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ  հսկողության ժամկետը կարող է սահմանվել ոչ ավել, քան  մեկ աշխատանքային  օր, ընդ որում, հսկողության փաստացի սկսելու օր է համարվում հսկողություն իրականացվող օբյեկտում պահվող հսկողության մատյանում գրառում կատարելու օրը:

8. Տեսուչները (տեսուչը) սույն օրենքով սահմանված պահանջներին եւ գործունեության տեսակին համապատասխան իրավունք ունեն (ունի)՝

ա) իրականացնել տեսչական հսկողություն ոլորտի տնտեսավարող սուբյեկտների գործունեության տարածքներում (առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտներ,  առեւտրի  իրականացման վայր,  շրջիկ առեւտրի կետ, շրջածախ եւ բացօթյա առեւտուր).

բ) սույն օրենքով սահմանված  պահանջների արձանագրված խախտումները եւ թերությունները վերացնելու նպատակով տալ հանձնարարականներ եւ հետեւել դրանց կատարմանը.

գ) անհրաժեշտության դեպքում հսկողության իրականացմանը ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

9. Տեսուչները (տեսուչը) պարտավոր են (է)՝

ա) պահպանել հսկողության իրականացման հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի  պահանջները.

բ) ոլորտում հսկողություն իրականացնել տնտեսավարող սուբյեկտների  կողմից  սույն օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ.

գ) չհրապարակել տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների մասին ցանկացած, այդ թվում՝  առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) հսկողություն իրականացնելու ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ հսկողության իրականացման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցմանը:

10.  Տնտեսավարող սուբյեկտի կողմից սույն օրենքով սահմանված պահանջների  խախտման դեպքում  տեսուչները (տեսուչը) հատուկ համարակալված պաշտոնաթերթերթի վրա կազմում են  (է)  արձանագրություն երկու օրինակից, իսկ խախտումներ եւ թերություններ չհայտնաբերվելու դեպքում կազմվում է տեղեկանք:

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում կազմված արձանագրության, տեղեկանքի եւ հայտնաբերված իրավախախտումների մասին արձանագրության ձեւերը հաստատում է առեւտրի եւ ծառայությունների ոլորտի պետական լիազոր մարմինը:

11. Կազմված արձանագրությունը հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) 2 (երկու) օրվա ընթացքում  ներկայացնում են (է) տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված արձանագրությունը ստորագրում են (է) հսկողություն իրականացնող  տեսուչները (տեսուչը),  տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում ստորագրողների կարծիքները նշվում են արձանագրությունում: Արձանագրությունը ստորագրելուց ստորագրողների հրաժարվելու դեպքում դրա մասին արձանագրությունում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից արձանագրությունը ստորագրելու եւ տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 2 (երկու) աշխատանքային օրը: Արձանագրության պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին:

12. Հսկողության իրականացման արդյունքներով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը իրավունք ունի՝

ա) ծանոթանալ հսկողության իրականացման ժամանակ կազմված արձանագրությանը.

բ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ եւ միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով գանգատարկել տեսուչների (տեսուչի)  գործողությունները.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջել տեսուչների (տեսուչի) ապօրինի գործողությունների կամ անգործության հետեւանքով պատճառված վնասի, այդ թվում՝ բաց թողնված օգուտների  հատուցում.

դ) տնտեսավարող սուբյեկտի շահերի եւ իրավունքների պաշտպանության նպատակով՝ հսկողության իրականացման ցանկացած փուլում, հսկողության իրականացմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

14. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է՝

ա) կատարել սույն օրենքով սահմանված պահանջները.

բ) չխոչընդոտել հսկողության իրականացման աշխատանքների ընթացքին.

գ) կատարել տեսուչների (տեսուչի)  օրինական պահանջներն ու ցուցումները.

դ) սահմանված ժամկետում վերացնել հսկողության արդյունքում կազմված արձանագրությունում նշված խախտումները եւ թերությունները՝  այդ մասին գրավոր հայտնել հսկողություն իրականացնող մարմնին.

ե) հատուցել իր ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասները՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

15. Սույն օրենքի պահանջների խախտմամբ հսկողություն իրականացնող տեսուչները (տեսուչը) պատասխանատվություն են (է) կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

16.Հսկողություն իրականացնող  տեսուչների (տեսուչի) գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են (է) բողոքարկվել այն լիազոր մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում են (է) տեսուչները (տեսուչը), կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչեւ բողոքի վերաբերյալ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու հսկողության իրականացումը:

Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքը ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից:

Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատական կարգով :»:

Հոդված 17. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը  պարտադիր է.

ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երեւանում եւ մարզային կենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար,

բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»: