Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության օրենսգրքի՝ (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 158. Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի եւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը».
բ ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից առեւտրի օբյեկտը` օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան՝ ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով.».
գ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով եւ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով.»
դ) 8-րդ մասի «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի» բառերով:
ե) 9-րդ մասի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի» բառերով:
զ) 12-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների եւ տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`».
է) հոդվածը լրացնել նոր մասերով հետեւյալ բովանդակությամբ՝
«Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան՝ առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:
Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:
Առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը`
առաջացնում են տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչ հարյուրապատիկիչափով:
Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի ց մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում`
ա) 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ,15-րդ եւ 16-րդ մասերում «վաճառողի» բառերը, 2-րդ մասում «վաճառողի, կատարողի» բառերը, 4-րդ մասում «վաճառողի, կատարողի, կազմակերպչի» բառերը, 9-րդ մասում «կատարողի» բառը, 11-րդ մասում «առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը, 13-րդ եւ 14-րդ մասերում «վաճառողի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով:
բ) 10-րդ եւ 12-րդ մասերում «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 162-րդ հոդվածում՝
«ա) 1-ին մասի սանկցիայում «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով:
բ) 2-րդ մասի սանկցիայում «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «քաղաքացիների նկատմամբ» բառերով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 16916 -րդ հոդվածում`
ա)1-ին մասում` «իրականացնելը» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը» բառերով իսկ «վաճառողի» բառը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով :
բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Առեւտրի եւհանրային սննդիօբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները եւ բաղնիքները (սաունաները)առանց թույլտվությանժամը 24.00-ից հետո աշխատելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:»
գ) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
դ) հոդվածը լրացնել նոր 4-րդ եւ 5-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ՝
«Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձից մինչեւնվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով.
Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկիչափով.
Հոդված 5 . Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասի «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)» բառերը փոխարինել «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)՝ բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումներից» բառերով.
բ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության եւ վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները եւ նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումներից՝.»
գ) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության եւ Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը՝»:
Հոդված 6. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 158 (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 18-րդ եւ 20-րդ մասերի), 162 եւ 16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 2442 հոդվածում «165 » թվից առաջ լրացնել «158 հոդվածի 12-րդ,18-րդ մասերով եւ » բառերը:
Հոդված 8. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 95ա հոդվածով, 158 հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 20-րդ մասերով եւ 188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:
Սույն հոդվածի 1-ին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության եւ Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը:»:
Հոդված 9. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «140» թվից հետո լրացնել «,158-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 20-րդ մասերի, 188» բառերը:»:
Հոդված 10. Օրենսգրքի 305-րդ հոդվածում «56-58-րդ» թվերից հետո լրացնել «,158-րդ (բացառությամբ 2-րդ, 3-րդ, 12-րդ, 18-րդ եւ 20-րդ մասերի), 162-րդ, 16916 -րդ» բառերով:
Հոդված 1 1 . Օրենսգիրք լրացնել նոր 3271 -րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 327 1 . Անցումային դրույթներ
1. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերն ուժի մեջ են մտնում`
ա) 2008 թվականի հուլիսի 1-ից Երեւանում եւ մարզային կենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար.
բ) 2010 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների օբյեկտների աշխատողների համար:»: