Armenian ARMSCII Armenian
Կ-10401-11.12.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի)158-րդ հոդվածում`

ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 158. Առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի եւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը».

բ ) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ելնելով տվյալ առեւտրի օբյեկտի առանձնահատկություններից` առեւտրի օբյեկտը, օրենքով վաճառքի թույլատրված ապրանքների համար օրենսդրությանը համապատասխան, ընդունման, պահման եւ վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով եւ առեւտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:».

գ) 6-րդմասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հանրային սննդի օբյեկտը տեխնոլոգիական գործընթացն ապահովող համապատասխան սարքավորումներով եւ հանրային սննդի գործունեությունն իրականացնելու համար նախատեսված գույքով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:».

դ) 8-րդ մասի «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը փոխարինել «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածության մասին դիպլոմի կամ վկայականի» բառերով.

ե) 9-րդ մասի «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով, իսկ «մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթղթի» բառերը` «համապատասխան մասնագիտական կրթության կամ մասնագիտական պատրաստվածությանմասին դիպլոմի կամ վկայականի» բառերով.

զ) 12-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից առանց պայմանագրի կնքման վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով վաճառողներին տրամադրելը, ինչպես նաեւ առեւտրի իրականացման վայրում (բացառությամբ գյուղատնտեսական ապրանքների շուկաների, կենդանիների շուկաների եւ տոնավաճառների (վերնիսաժների)) ֆիզիկական անձանց վաճառատեղերի տրամադրումը`».

է) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով՝

«Առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից վաճառողներին (բացառությամբ առեւտրի իրականացման վայրի տարածքում գործող առեւտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողների) օրենսդրությանը համապատասխան՝ առեւտրատեխնոլոգիական սարքավորումներով, ինչպես նաեւ տվյալ առեւտրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված այլ գույքով չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Վաճառքի ցուցադրված ապրանքատեսակի վրա գնապիտակի բացակայությունը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ վաճառք իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Առեւտրի, հանրային սննդի, կենցաղային ծառայության օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրում տեսակը հաստատված եւ ստուգաչափված չափման միջոցներով չապահովելը եւ (կամ) չափագիտական կանոնները եւ նորմերը խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Ցուցանակներում, ցուցափեղկերում, ինչպես նաեւ տեղեկատվության տրամադրման այլ միջոցներում եւ գովազդում այլ անձանց պատկանող եւ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքային նշանի կամ ֆիրմային անվանման օգտագործելը, եթե այդպիսի օգտագործման համար առկա չէ դրանց սեփականատիրոջ կողմից օրենքով սահմանված կարգով տրված թույլտվությունը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի ց մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:».

ը) 1-ին, 3-րդ, 5-8-րդ, 15-րդ եւ 16-րդ մասերում«վաճառողի» բառերը,2-րդ մասում «վաճառողի, կատարողի» բառերը, 4-րդ մասում «վաճառողի, կատարողի, կազմակերպչի» բառերը, 9-րդ մասում «կատարողի» բառը, 11-րդ մասում «առեւտրի իրականացման վայրիկազմակերպչի» բառերը, 13-րդ եւ 14-րդ մասերում «վաճառողի, առեւտրի իրականացման վայրի կազմակերպչի» բառերը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով.

թ) 10-րդ եւ 12-րդ մասերը «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի սանկցիան «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «պաշտոնատար անձի նկատմամբ» բառերով.

բ) 2-րդ մասի սանկցիան «տուգանքի նշանակում» բառերից հետո լրացնել «քաղաքացիների նկատմամբ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 16916 -րդ հոդվածում`

ա) 1-ին մասը «իրականացնելը» բառից հետո լրացնել «, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացում իրականացնելը» բառերով, իսկ «վաճառողի» բառը փոխարինել «պաշտոնատար անձի» բառերով.

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Առեւտրի եւհանրային սննդիօբյեկտները, զվարճանքի, շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, խաղատները եւբաղնիքները (սաունաները) առանց թույլտվության ժամը 24.00-ից հետո աշխատացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:».

գ) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

դ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-6-րդ մասերով`

«Առանց թույլտվության բացօթյա առեւտուր իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկիչափով, իսկ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձից մինչեւնվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Առանց թույլտվության հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառք իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4 . Օրենսգրքի 188-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)» բառերը փոխարինել «(աշխատանք կատարելը, ծառայություն մատուցելը)՝ բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների» բառերով.

բ) 3-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Տեսակը չհաստատված, պետական չափագիտական հսկողության եւ վերահսկողության ենթակա ոլորտներում չստուգաչափված չափման միջոցներ կիրառելը, չափման միջոցների ստուգաչափման կանոնները, վկայագրված չափումների կատարման մեթոդիկաները, չափագիտական կանոնները եւ նորմերը, չհաստատված տեսակների չափման միջոցների թողարկման պահանջները խախտելը, բացառությամբ սույն օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների՝».

գ) 4-րդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության եւ Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչի եւ պետական տեսուչների կարգադրագրերը սահմանված ժամկետում չկատարելը՝»:

Հոդված 5. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի158 (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնութերորդ եւ քսաներորդ մասերի), 162 եւ16916 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:

Հոդված 6 . Օրենսգրքի 2442 -րդ հոդվածը «165» թվից առաջ լրացնել «158 հոդվածի տասներկուերորդ, տասնութերորդ մասերով,» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 2447 -րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Հայաստանի Հանրապետության որակի տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 95ա հոդվածով, 158 հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսաներորդ մասերով եւ188 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Սույն հոդվածի առաջին մասում նշված մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողության եւ Հայաստանի Հանրապետության չափումների միասնականության ապահովման վերահսկողության գլխավոր պետական տեսուչը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 302-րդ հոդվածը «140» թվից հետո լրացնել«, 158 հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսաներորդ մասերի,188» բառերով:»:

Հոդված 9. Օրենսգրքի 305-րդ հոդվածը «56-58» թվերից հետո լրացնել «,158 (բացառությամբ երկրորդ, երրորդ, տասներկուերորդ, տասնութերորդ եւ քսաներորդ մասերի), 162, 16916 » բառերով: