Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002թ., ՀՕ-337 այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածում`
ա) վերնագրում եւ 1-ին մասի 1-ին պարբերությունում «սպասարկման» բառերը փոխարինել «ծառայությունների» բառերով:
բ)1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների ոլորտում.
2) տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».
գ) 3-րդ կետից հանել «տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ» բառերը.
դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4) համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:
Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»
ե) 5-րդ կետը հանել:
ժ) հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`
«տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության»: