Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10402-11.12.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002թ., ՀՕ-337 այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածում`

ա) վերնագրում եւ 1-ին մասի 1-ին պարբերությունում «սպասարկման» բառերը փոխարինել «ծառայությունների» բառերով:

բ)1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերըշարադրելհետեւյալ խմբագրությամբ՝

«1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում առեւտրի, հանրային սննդիեւ կենցաղային ծառայությունների ոլորտում.

2) տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

գ) 3-րդ կետից հանել «տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ» բառերը.

դ) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4) համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

ե) 5-րդ կետը հանել:

զ) հոդվածը լրացնել նոր 7-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ`

«տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվության»: