Armenian ARMSCII Armenian
Կ-10402-11.12.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337)  40-րդ հոդվածում`

ա) վերնագրում եւ 1-ին մասի առաջին նախադասությունում  «սպասարկման» բառը փոխարինել «ծառայությունների» բառով.

բ)  1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերը  շարադրել  հետեւյալ խմբագրությամբ՝

«1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հսկողություն է իրականացնում  առեւտրի,  հանրային  սննդի  եւ կենցաղային  ծառայությունների  ոլորտում.

2) տալիս է ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ   հանրային սննդի օբյեկտներում՝ ոգելից խմիչքների եւ (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

գ)   3-րդ կետից հանել «տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաեւ» բառերը.

դ)  4-րդ կետը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ՝

«4) համայնքի տարածքում առեւտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի եւ վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, բաղնիքներին  (սաունաներին), խաղատներին տալիս է ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Թույլտվության տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».

ե) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

զ) հոդվածը լրացնել  հետեւյալ խմբագրությամբ 7-րդ կետով`

«7) տալիս է համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի վաճառքի թույլտվություն:»: