ՀՈԴՎԱԾ 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի թիվ ՀՕ-159-Ն օրենքի /այսուհետ` Օրենք/ 8-րդ հոդվածի 4-րդ մասում «եթե» բառից առաջ լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատական դեպարտամենտի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հիմնադրի որոշումներով» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «1-ին» բառերը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 10-րդ հոդվածի`
ա/ 5-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
բ/ 7-րդ մասից հետո լրացնել նոր 8-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«8. Մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաեւ աշխատանքային ստաժի հետեւյալ չափանիշները`
1/ դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2/ դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ»:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի`
ա/ վերնագրում «ՆՇԱՆԱԿՈՒՄԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԱԶԱՏՈՒՄԸ» բառերը,
բ/ երրորդ մասի 2-րդ կետում «կենտրոնական» բառից առաջ լրացնել «ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի» բառերը:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 31-րդ հոդվածի`
ա/ 4-րդ կետում «էթիկայի նորմերի» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով»,
բ/ 7-րդ կետից հետո լրացնել նոր կետեր հետեւյալ բովանդակությամբ`
«8/ լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն.
9/ համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց /ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր/ հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 46-րդ հոդվածում «աստիճանները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերը: