Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10441-14.12.2006-ԱՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 93-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Միջազգային պայմանագրերի վավերացման, դրանց միանալու եւ չեղյալ հայտարարելու մասին որոշումների ընդունման կարգը».

2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագրի կիրառումը նախատեսում է Հայաստանի Հանրապետության օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք այդ մասին:

Եթե վավերացման ներկայացված միջազգային պայմանագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր, ապա կառավարությունը պայմանագրին կից ներկայացնում է տեղեկանք` Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության կամ աննպատակահարմարության մասին:».

3) 4-րդ կետի առաջին նախադասությունից հանել «կամ չեղյալ հայտարարելու» բառերը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով`

«6. Սույն հոդվածով սահմանված կարգը տարածվում է նաեւ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու վրա:

7. Եթե որոշում է ընդունվում միջազգային պայմանագիրը վավերացնելու կամ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին եւ` համաձայն կառավարության տեղեկանքի (տեղեկանքների)` համապատասխան պայմանագրից բխում է, որ պետք է ընդունվի նոր օրենք կամ փոփոխություններ կատարվեն գործող օրենքում, ապա կառավարությունը «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» օրենքով սահմանված ժամկետում Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում համապատասխան օրենքում փոփոխություններ կատարելու, կամ նոր օրենք ընդունելու մասին նախագիծը (նախագծերը):

8. Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը, կամ այն միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագիծը, որին միանալու որոշումն ընդունել է Ազգային ժողովը, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվում չեղյալ հայտարարելըհիմնավորող տեղեկանքով:

Միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշման նախագծի ներկայացման եւ քննարկման նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 4-րդ կետի կանոնները:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը: