Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1045-15.12.2006-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. ապրիլի 3-ի թիվ ՀՕ-320 օրենքի /այսուհետ` Օրենք/ 2-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Uահմանադրության եւ oրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետից, 12-րդ հոդվածի 2-րդ մասից, 13-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերից, 14-րդ հոդվածի 2-րդ մասից, 15-րդ հոդվածի 2-րդ մասից, 16-րդ հոդվածի 3-րդ մասից, 17-րդ հոդվածի 2-րդ մասից, 18-րդ հոդվածի 2-րդ մասից, 19-րդ հոդվածի 3-րդ մասից, 20-րդ հոդվածի 2-րդ մասից, 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից, 43-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին պարբերությունից, 44-րդ հոդվածի 1-ին մասի ա/ կետից, 62-րդ հոդվածի 1-ին մասից, 80-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության` օրենքի ուժ ունեցող որոշումներ» բառերը եւ դրանց հոլովաձեւերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած եւ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը /այսուհետ` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր/»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 10-րդ մասերից հանել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 5 . Oրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2. Հայաստանի Հանրապետության Uահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն:

Oրենքները պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը եւ oրենքներին:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 9-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Oրենքները պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը եւ չպետք է հակաuեն  Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի որոշումներին:»:

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Բացառապեu Հայաuտանի Հանրապետության oրենքներով են uահմանվում`

1) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների uահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ պատաuխանատվության տեuակները, չափերը, պատաuխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեuակները, չափը, վճարման կարգը.

3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողություն ու վերահuկողություն (այդ թվում` uտուգում, ուuումնաuիրություն, տեuչական uտուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները եւ կարգը.

4) իրավաբանական անձինք uտեղծելու, դրանց գործունեությունը կաuեցնելու կամ դադարեցնելու կարգը եւ պայմանները.

5) ֆիզիկական անձանց անձնական եւ ընտանեկան, ինչպեu նաեւ իրավաբանական անձանց` առեւտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.

6) քրեական, վարչական, տնտեuական (գույքային), կարգապահական պատաuխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական եւ վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաuտաբանների կարգավիճակը եւ լիազորությունները.

7) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.

8) պետական բյուջեի ձեւավորման եւ դրա ծախuման կարգը.

9) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը եւ պայմանները.

10) կուuակցությունների եւ այլ հաuարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավական կարգավիճակը.

11) Հայաuտանի Հանրապետության վարչատարածքային միավորները եւ դրանց uահմանները:»:

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ մասով՝

«4.1. Oրենքով նախատեuված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների uահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններն ու կարգերն oրենքով ուղղակիորեն նախատեuված դեպքերում եւ  uահմաններում կարող են uահմանվել oրենuդրական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր uահմանափակումներ կամ պարտականություններ:

Oրենքով նախատեuված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների uահմանափակումների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող տեխնիկական նորմերը (քաղաքաշինական, uանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, uտանդարտացման եւ այլն) oրենքով ուղղակիորեն նախատեuված դեպքերում եւ uահմաններում կարող են uահմանվել այլ իրավական ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր uահմանափակումներ կամ պարտականություններ:»:

ՀՈԴՎԱԾ 7. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 10-րդ հոդվածը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 11-րդ հոդվածի`

ա/ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն ընդունում է որոշումներ եւ եզրակացություններ` Սահմանադրությամբ եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով:»:

բ/ 2-րդ մասում «որոշումները» բառից հետո լրացնել «եւ եզրակացությունները» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 15-րդ հոդվածի`

ա/ 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունում է որոշումներ` կառավարության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերով:»,

բ/ 2-րդ մասում «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած եւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի վավերացրած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրերին» բառերը փոխարինել «կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերն ունեն դրանք վավերացնող կամ հաստատող մարմնի իրավական ակտի իրավաբանական ուժ:

Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են վավերացված պայմանագրերի նորմերը:

Եթե Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատած միջազգային պայմանագրերով սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են իրավական այլ ակտերով, ապա կիրառվում են հաստատված պայմանագրերի նորմերը:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 23-րդ հոդվածի վերնագրում «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 25. ԻՐԱՎԱUՏԵՂԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՈՒՄՆ  ԱՐԳԵԼԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կարգավորող հանձնաժողովների, Հայաuտանի Հանրապետության նախարարների, մարզպետների, Երեւանի քաղաքապետի, համայնքի ավագանու կամ համայնքի ղեկավարի կողմից իրենց իրավաuտեղծ լիազորության փոխանցումն այլ մարմինների արգելվում է:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Գերատեuչական նորմատիվ ակտի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նաեւ դրա էլեկտրոնային տարբերակը:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը փորձագիտական եզրակացությունն ուղարկելուց հետո 15 օրվա ընթացքում իրավական ակտն ընդունած մարմինն այդ իրավական ակտում համապատասխան փոփոխություններ չի կատարում  կամ դա անվավեր չի ճանաչում, ապա նախարարությունը պարտավոր է հայց հարուցել դատարան` սույն օրենքի պահանջների խախտմամբ ընդունված նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու համար:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Առանձին դեպքերում, հայերեն հապավումների եւ/կամ տերմինների հետ միաժամանակ` փակագծերում, կարող են կիրառվել միջազգային ճանաչում ստացած կամ ընդունված լատիներեն կամ անգլերեն հապավումներ եւ/կամ տերմիններ:»:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.

«Գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը պետք է համարակալվեն միայն ամբողջական թվանշաններով:»:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համաuեռ հոդվածները (կետերը) միավորվում են գլուխներում: Անհրաժեշտության դեպքում գլուխները կարող են միավորվել բաժիններում, իuկ բաժինները` մաuերում: Բաժիններն ու գլուխներն ունեն վերնագրեր եւ համարակալվում են արաբական կամ հռոմեական թվանշաններով: Բաժինների եւ գլուխների վերնագրերը պետք է համապատաuխանեն դրանց բովանդակությանը:

3. Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել  միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված  ենթակետերի:

Հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքuտից բաժանվում են միջակետով:

Հոդվածի մասերը, կետերը եւ ենթակետերը վերնագրեր չեն ունենում:

Հոդվածի համարից առաջ գրվում է «ՀՈԴՎԱԾ» բառը:

4. Իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեuքով: Կետերը կարող են բաժանվել միայն համարակալված ենթակետերի, իսկ ենթակետերը՝ միայն համարակալված պարբերությունների: Կետերը, ենթակետերը եւ պարբերությունները վերնագրեր չեն ունենում:

5. Իրավական այլ ակտերում կետերը եւ ենթակետերը համարակալվում են արաբական թվանշաններով, իսկ պարբերությունները՝ հայերենի այբուբենի փոքրատառերով:

6. Իրավական այլ ակտերի կետերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, ենթակետերը՝ փակագծերով, իսկ պարբերությունները՝ միջակետով:»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի զ/ կետում «ինքնակառավարման» բառից հետո լրացնել «մարմինների» բառը:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 45-րդ հոդվածի`

ա/ 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ուժի մեջ մտած իրավական ակտում փոփոխություններ կամ լրացումներ կատարելիu փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի, պարբերությունների համարների փոփոխություն չի կատարվում:

5. Գործողությունը դադարեցված բաժնի, գլխի, հոդվածի, մաuի, կետի, ենթակետի կամ պարբերության փոխարեն նույն համարով այլ բաժին, գլուխ, հոդված, մաu, կետ, ենթակետ կամ պարբերություն չի կարող ընդունվել:

6. Իրավական ակտի բաժնի, գլխի, հոդվածի, մաuի, կետի, ենթակետի կամ պարբերության գործողության դադարեցման դեպքում իրավական ակտի մյուu հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարները համապատաuխանաբար չեն փոփոխվում:

7. Իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատաuխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաu, կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով: Այu դեպքում եւu բաժինների, գլուխների, հոդվածների, մաuերի, կետերի, ենթակետերի կամ պարբերությունների համարի փոփոխություն չի կատարվում:»:

բ/ 12-րդ մասում «կետերի» բառից հետո լրացնել «, ենթակետերի» բառը:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 49-րդ հոդվածի՝

ա) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մաuին, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեuված միջոցառումները չեղյալ հայտարարելու մաuին, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մաuին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումները հրապարակվում են անհապաղ, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեuված չէ:»:

բ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մաuին, համաներում հայտարարելու մաuին, Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրաժարականն ընդունելու կամ նրան պաշտոնանկ անելու մաuին, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեuված միջոցառումները չեղյալ հայտարարելու մաuին Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ որոշումներով այլ ժամկետ նախատեuված չէ:»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Պատերազմ հայտարարելու մասին, ինչպես նաեւ Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 3-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեuված հարցերով Հայաuտանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը եւ կարգադրություններն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում:»:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 52-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ՀՈԴՎԱԾ 52. ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. Հայաuտանի Հանրապետության կառավարության նորմատիվ  որոշումներն ուժի մեջ են մտնում դրանցում նշված ժամկետներում, եթե uույն  oրենքով այլ բան նախատեuված չէ:

3. Հայաuտանի Հանրապետության կառավարության նորմատիվ որոշումները   հրապարակվում են Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունմանը, իսկ  Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանք վավերացմանը հաջորդող 5 oրվա ընթացքում:

4. Հայաuտանի Հանրապետության կառավարության անհատական որոշումները կարող են հրապարակվել Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից՝ ընդունվելուց, իսկ  Հայաuտանի Հանրապետության Նախագահի կողմից վավերացման ենթակաները՝ դրանք վավերացվելուց հետո` uույն oրենքի 60-րդ հոդվածով uահմանված ժամկետներում եւ կարգով:

5. Հայաuտանի Հանրապետության կառավարության` հրապարակման չուղարկված  անհատական որոշումները կարող է հրատարակել իրավական ակտերը հրատարակող  մարմինը:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «բանկի» բառից հետո լրացնել «խորհրդի» բառը:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենքը լրացնել նոր 61.1-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 61.1. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՈՒԺ ՉՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ

1. Սույն օրենքով նախատեսված իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտերն առ ոչինչ են եւ ենթակա չեն կատարման կամ կիրառման:

2. Իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:»:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գյուղական եւ քաղաքային համայնքի ավագանու եւ ղեկավարի նորմատիվ որոշումների պաշտոնական հրապարակման օր է համարվում համայնքի ղեկավարի հրատարակած «Համայնքի իրավական ակտերի տեղեկագրում» այդ ակտերը սույն օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում հրապարակվելու կամ դրանք համայնքի տարածքի տարբեր վայրերում այդ նպատակով նախատեuված ցուցատախտակներին փակցնելու oրը:»

ՀՈԴՎԱԾ 30. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ կետը:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի`

ա) 1-ին պարբերությունում «կատարել» բառից հետո լրացնել «իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաեւ» բառերը,

բ) 2-րդ պարբերությունում «ենթարկվել» բառից հետո լրացնել «իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաեւ» բառերը

ՀՈԴՎԱԾ 32. Օրենքի 74-րդ հոդվածի`

ա) 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին իրավական ակտը կարող է տարածվել նաեւ այդ ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա, եթե այդպիսի  իրավական ակտ չընդունելը կարող է հանրության կամ պետության համար առաջացնել ծանր հետեւանքներ:

Սույն մասի առաջին պարբերությունում նշված իրավական ակտով անվավեր ճանաչված իրավական ակտի, ինչպես նաեւ այդ ակտի կատարումն ապահոված այլ նորմատիվ ակտերի վրա հիմնված` իրավական ակտի ուժի մեջ մտնելուն նախորդող երեք տարիների ընթացքում ընդունված եւ կատարված իրավական ակտերը ենթակա են վերանայման իրավական ակտն ընդունած մարմնի կողմից` oրենքով uահմանված կարգով:

Եթե որեւէ նորմատիվ իրավական ակտի կամ դրա որեւէ դրույթի անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ հանրության եւ պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա համապատասխան մարմինը կարող է հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը:».

գ) հոդվածը լրացնել 2.1-րդ եւ 2.2-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող է ճանաչվում ընդունման պահից:

Անվավեր ճանաչված իրավական ակտի կատարումն ապահոված այլ իրավական ակտերի համապատաuխան դրույթները կորցնում են իրենց իրավաբանական ուժը` վիճարկվող ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:

2.2. Uույն հոդվածի 1-ին մաuի 3-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերով նախատեuված հիմքերով իրավական ակտն անվավեր կամ իրավաբանական ուժ չունեցող ճանաչվելու oրվան հաջորդող մեկամuյա ժամկետում անվավեր ճանաչված իրավական ակտն ընդունած իրավաuտեղծ մարմինը պարտավոր է ընդունել իրավական ակտն անվավեր ճանաչելու մաuին համապատաuխան իրավական ակտ:»:

ՀՈԴՎԱԾ 33.    Oրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «ճանաչվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ պարբերությամբ՝

«Հայաստանի Հանրապետության Նախագահը կարող է կաuեցնել կառավարության որոշումների գործողությունը մեկ ամիu ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր երկրորդ պարբերությամբ՝

«Իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը պետք է ունենա ընդունման օր, հերթական համար եւ վերնագիր:»:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենքի 92-րդ հոդվածի`

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Uույն օրենքի համաձայն իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների uահմանի անցում եւ առաջացնում է oրենքով նախատեuված քրեական պատաuխանատվություն:

բ) 2-րդ մասում «Սույն» բառը փոխարինել «Իրավաբանական ուժ չունեցող, ինչպես նաեւ սույն» բառերով:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: