Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10462-15.12.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի  1997 թվականի, թիվ ՀՕ-137) օրենքի 151 -րդ հոդվածում.

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:».

բ) 2-րդ մասի «գ» կետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում.

ա) 2-րդ մասի «բ1» կետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով.

բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պետական բյուջեի արտարժութային մուտքերի եւ ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք սահմանվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ ՀՀ դրամի միջին փոխարժեքը:».

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքով  կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը եւ դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12-ամսյա ժամկետի համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը «հարցերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջին ժամկետ կանխատեսումների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: