Armenian ARMSCII Armenian
Կ-10462-15.12.2006-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) 151 -րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Կառավարությունը եւ կենտրոնական բանկը միջնաժամկետ ծախսերի ծրագրում պարբերաբար համատեղ սահմանում են գնաճի կանխատեսվող մակարդակը:».

բ) 2-րդ կետի «գ» ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի «բ1» ենթակետը «մակրոտնտեսական,» բառից հետո լրացնել «գնաճի,» բառով.

բ) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

   «Պետական բյուջեի արտարժութային մուտքերի եւ ծախսերի հաշվարկման համար որպես փոխարժեք սահմանվում է պետական բյուջեի նախագիծը կառավարություն ներկայացնելու օրվան նախորդող օրը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձեւավորված համապատասխան արտարժույթների նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին փոխարժեքը:».

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետ՝

«5. Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մաuին oրենքով  կենտրոնական բանկին առաջադրվում է գնաճի սահող թիրախ, այն է՝ տարվա ընթացքում որոշումների կայացման համար գնաճի նպատակային մակարդակը եւ դրանից շեղումների թույլատրելի չափը: Տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելիս կենտրոնական բանկը առաջնորդվում է որոշման կայացման օրվան հաջորդող 12-ամսյա ժամկետի համար գնաճի նպատակային մակարդակին հասնելու տրամաբանությամբ:»:

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետը «հարցերի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գնաճի միջնաժամկետ կանխատեսումների» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: