Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1048-18.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հաuտատագրված վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (7 հուլիuի 1998 թվականի, ՀO-236)  7-րդ հոդվածում`

ա) «ժդ» կետում եւ օրենքի 15-րդ գլխում «դրամական շահումով» բառերը փոխարինել «շահումով» բառով.

բ) «ժդ» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժդ1 » կետով

«ժդ1 . ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ կետում «7-րդ հոդվածի «ժէ» ենթակետով» բառերը փոխարինել «7-րդ հոդվածի «ժէ» եւ «ժդ1 » ենթակետերով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 13-րդ հոդվածում.

ա) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում « oրենքի 7 հոդվածի «ժէ» ենթակետով նախատեuված գործունեության» բառերը փոխարինել «օրենքով սահմանված խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի» բառերով,

բ) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

«Սույն օրենքով սահմանված տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մաuին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մաuին նոր հայտարարություն:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը 15-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով.

ՀՈԴՎԱԾ 851 . ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Uույն oրենքի իմաuտով ինտերնետ շահումով խաղ է համարվում «Շահումով խաղերի եւ խաղատների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով սահմանված` անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը:

ՀՈԴՎԱԾ 852 . ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաuտատագրված վճար վճարողներ են հանդիuանում անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները:

ՀՈԴՎԱԾ 853 . ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ  ՉԱՓԸ

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի 50,000-ապատիկի  չափով` դրամական արտահայտությամբ:

ՀՈԴՎԱԾ 854 . ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ  ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ

Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ համարվում է ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ շահումով խաղի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման եւ հաշվառման:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 151 -րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԳԼՈՒԽ 151 . ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 861 . ՎԻՃԱԿԱԽԱՂ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Uույն oրենքի իմաuտով վիճակախաղ է համարվում «Վիճակախաղերի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի կարգավորման առարկա հանդիuացող գործունեությունը`

ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպումը,

բ) տոտալիզատորի կազմակերպումը,

գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը:

ՀՈԴՎԱԾ 862 . ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

Վիճակախաղերի կազմակերպման համար հաuտատագրված վճար վճարողներ են հանդիuանում`

ա) խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպիչները,

բ) տոտալիզատորի կազմակերպիչները,

գ) անմիջականորեն (խաղասրահում) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները:

ՀՈԴՎԱԾ 863 . ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ

1. Խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամuական չափը որոշվում է ելակետային տվյալի 20 տոկոuի չափով:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամuական չափը որոշվում է ելակետային տվյալի 50,000-ապատիկի չափով:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամuական չափը որոշվում է ելակետային տվյալի 1.000.000-ապատիկի չափով` դրամական արտահայտությամբ:

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամuական չափը որոշվում է ելակետային տվյալի 50,000-ապատիկի  չափով` դրամական արտահայտությամբ:

ՀՈԴՎԱԾ 864 . ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱUՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼԸ

1. Խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղերի կազմակերպման համար հաuտատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում ամuվա ընթացքում անցկացված բոլոր խաղարկությունների համար իրացված վիճակախաղերի տոմuերի ընդհանուր արժեքը:

2. Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի կազմակերպչի կողմից խաղադրույքների ընդունման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում կնքման եւ հաշվառման:

3. Ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ համարվում է ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ ամսվա ընթացքում գործունեության փաստացի իրականացման օրերի քանակից):

Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ելակետային տվյալ է համարվում տվյալ ամսվա ընթացքում խաղասրահում ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ դրանց փաստացի օգտագործման օրերի քանակից): Անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ենթակա են հարկային մարմնում դրոշմավորման, կնքման եւ հաշվառման:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 94-րդ հոդվածում.

ա) 1-ին մասի «բ» կետում «վիճակախաղ» բառը փոխարինել «խաղարկությունով եւ ոչ խաղարկությունով, ինչպես նաեւ համակցված վիճակախաղ» բառերով,

բ) 4-րդ մասը 1-ին պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված եւ չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի եւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաեւ տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված եւ չհաշվառված համակարգիչի համար 1.000.000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաեւ տուգանք 5.000.000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեuակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում, վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափերով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀՈԴՎԱԾ 8. Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` քuան oրվա ընթացքում, տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները պարտավոր են իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել հայտարարություններ` ելակետային տվյալների մասին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետի միջոցով) եւ ինտերնետի կամ համակարգված այլ կապուղիների միջոցով կազմակերպվող շահումով խաղերի կազմակերպման առումով հավասար մրցակցային դաշտ ապահովելու, պետական վերահսկողությունից, հարկերի ու պարտադիր վճարների վճարումից խուսափելու հնարավորությունն էականորեն նվազեցնելու նկատառումներով ներկայացվող նախագծով առաջարկվում է վերանայել տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարների հաշվարկման գործող կարգը, հաստատագրված վճարներ սահմանել ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար, հաստատագրված վճարներ սահմանել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար:

1. Գործող օրենքով տոտալիզատորի կազմակերպման համար հաuտատագրված վճարի ամuական չափը uահմանված է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմuի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոuի չափով, բայց ոչ պակաu, քան 1.0 մլն դրամը: Գործնականում վիճակախաղի տոմերը (խաղադրույքները) օբյեկտիվորեն դժվար վերահսկելի են, ինչը հնարավորություն է ստեղծում տոտալիզատորի կազմակերպիչների կողմից վճարելու նվազագույն 1.0 մլն. դրամը:

Նախագծով առաջարկվում է հաստատագրված վճարի ելակետային տվյալ համարել խաղադրույքների ընդունման համար նախատեսված, հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված եւ հաշվառված համակարգիչների քանակը: Առաջարկվում է հաստատագրված վճարը հաշվարկել յուրաքանչյուր համակարգիչի համար ամսական 50,0 հազ. դրամի չափով: Ներկայումս գործող յուրաքանչյուր տոտալիզատոր ունի մոտ 50 գործող եւ խաղադրույքներ ընդունող համակարգիչ:

2. Գործնականում տոտալիզատոր է կազմակերպվում նաեւ ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ  համակարգված ցանցային կապուղիների միջոցով: Այս ճանապարհով տոտալիզատոր է կազմակերպվում ինչպես ինքնուրույն (տոտալիզատորի կազմակերպման լիցենզիա ունեցող անձի կողմից), այնպես էլ անմիջականորեն որպես տոտալիզատորի կազմակերպիչ չներկայացող եւ ներկայացուցչական ձեւով հանդես եկող անձանց կողմից:

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով տոտալիզատորի կազմակերպիչներ (այդ թվում` ներկայացուցչական ձեւով հանդես եկող անձինք) են համարվելու նաեւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները, որոնց համար առաջարկվում է սահմանել հաստատագրված վճարի հաշվարկման հետեւյալ կարգը.

Առաջարկվում է ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ համարել յուրաքանչյուր ամսվա ընթացքում դրա կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ փաստացի գործունեության օրերի քանակից), որի համար հաստատագրված վճարը կհաշվարկվի 1.0 մլն դրամի չափով:

Բացի վերոնշյալը, եթե ինտերնետ տոտալիզատոր կկազմակերպվի նաեւ անմիջականորեն (որեւէ խաղասրահում), ապա նախագծով առաջարկվում է հաստատագրված վճարի ելակետային տվյալ համարել ինտերնետ տոտալիզատորի համար նախատեսված, հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված եւ հաշվառված համակարգիչների քանակը: Առաջարկվում է հաստատագրված վճարը հաշվարկել յուրաքանչյուր համակարգչի համար ամսական 50,0 հազ. դրամի չափով:

3. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող համապատասխան փոփոխությունների արդյունքում առաջարկվում է որպես հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակ սահմանել նաեւ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը:

Առաջարկվում է ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ համարել  ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի թիվը (անկախ փաստացի գործունեության օրերի քանակից), որի համար հաստատագրված վճարը կհաշվարկվի 1.0 մլն դրամի չափով:

Բացի վերոնշյալը, եթե ինտերնետ շահումով խաղեր կկազմակերպվեն նաեւ անմիջականորեն (որեւէ խաղասրահում), ապա նախագծով առաջարկվում է հաստատագրված վճարի ելակետային տվյալ համարել ինտերնետ շահումով խաղերի համար նախատեսված, հարկային մարմնի կողմից դրոշմավորված, կնքված եւ հաշվառված համակարգիչների քանակը: Առաջարկվում է հաստատագրված վճարը հաշվարկել յուրաքանչյուր համակարգչի համար ամսական 50,0 հազ. դրամի չափով:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ելակետային տվյալները թաքցնելու կամ չներկայացնելու համար օրենքով սահմանված պատժամիջոցներից բացի լրացուցիչ կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները.

- հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված եւ չհաշվառված համակարգիչներով տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատորի եւ իտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձել նաեւ տուգանք` յուրաքանչյուր նման համակարգչի համար 1.0 մլն. դրամի չափով,

- առանց ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման ինտերնետ տոտալիզատորի կամ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձել նաեւ տուգանք 5.0 մլն. դրամի չափով,

- վերոնշյալ խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն գործունեության տեuակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձել տուգանք` նշված տուգանքների կրկնակի չափերով: