Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10481-18.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության (13 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-1-Ն) օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաuտանի Հանրապետության (13 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-1-Ն) օրենքի 2-րդ հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«ինտերնետ շահումով խաղ է համարվում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում առեւտրային), ինչպես նաեւ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որեւէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահի) եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով.»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածի երրորդ մասը «շահումով խաղ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ կետով.

«7. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիզենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` պարզ ընթացակարգով: Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման նկատմամբ չեն տարածվում սույն օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ անմիջականորեն (խաղասրահների) միջոցով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման մասով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի): Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար սահմանված պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ու չափերով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ գործող օրենքով կարգավորված չէ ինտերնետի կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ համակարգված ցանցային կապուղիների միջոցով շահումով խաղերի կազմակերպումը: Այս ճանապարհով շահումով խաղեր են կազմակերպվում ինչպես ինքնուրույն, այնպես էլ անմիջականորեն որպես կազմակերպիչ չներկայացնող անձանց կողմից: Նման գործունեություն իրականացվում է նաեւ ցանկացած ներկայացուցչական, լիազորագրային կամ միջնորդական ձեւերով (հանձնարարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում առեւտրային), առեւտրային միջնորդ կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձ): Խաղերը կազմակերպվում են ինչպես անմիջականորեն (դրանց համար հարմարեցված սրահներում), այնպես էլ առանց դրանց` քարտի, կտրոնի կամ ցանկացած այլ որեւէ ձեւով խաղացողին հնարավորություն եւ իրավունք տալով մասնակցելու խաղին:

Գործող օրենսդրության պայմաններում այս գործունեությունն իրականացվում է առանց լիցենզիայի, իրականացվող գործունեությունը չի ներառվում օրենքով սահմանված խաղատան եւ շահումներով խաղերի շրջանակներում (օրենքը չի տարածվում հեռահաղորդակցության միջոցներով կազմակերպվող շահումներով խաղերի վրա): Նշված պարագայում ակնհայտորեն ստեղծվում է ինչպես անհավասար մրցակցային դաշտ, այնպես էլ պետական վերահսկողությունից, հարկերի ու պարտադիր վճարների վճարումից խուսափելու հնարավորություն:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեության տեսակը, տալ դրա սահմանումը: Օրենքի իմաստով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչ կհամարվի ինչպես ինքնուրույն այնպես էլ ցանկացած ներկայացուցչական ձեւով հանդես եկող անձը, որը խաղացողի համար հնարավորություն կստեղծի` իրավունք կտրամադրի մասնակցելու շահումով խաղի:

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչներն այն կարող են անցկացնել ինչպես անմիջականորեն (դրա համար նախատեսված ու հարմարեցված որեւէ խաղասրահում), այնպես էլ առանց դրա` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով: Նախագծով հստակեցվում են նաեւ ինտերնետ շահումով խաղերին ներկայացվող պահանաջները` մասնավորապես սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարելի է կազմակերպել քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս:

Արդյունքում ինտերնետ շահումով խաղեր կազմակերպելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան լիցենզիա (տարեկան պետական տուրքի վճարմամբ), իսկ գործունեությունը կհարկվի հաստատագրված վճարներով: