Հոդված 1. «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 օգոստոսի 1998 թվականի, ՀՕ-246, այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի առաջին մասում «առեւտուրը, ձեռքբերումը» բառերը փոխարինել «առեւտուրը եւ ձեռքբերումը (քաղաքացիական եւ ծառայողական զենքի)» բառերով, իսկ «կազմակերպությունների» բառից հետո լրացնել «եւ ռազմական նշանակության պետական պատվեր կատարող կազմակերպությունների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երրորդ մասում «եւ երկրորդ մասերում» բառերը փոխարինել «մասում» բառով:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի երրորդ մասի «Զենքի» բառից առաջ լրացնել «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը: