Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10482-18.12.2006-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Վիճակախաղերի մասին» Հայաuտանի Հանրապետության (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀO-3-Ն) օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն օրենքի իմաստով տոտալիզատորի կազմակերպում է համարվում նաեւ ինքնուրույն կամ հանձնարարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում առեւտրային), ինչպես նաեւ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որեւէ կերպ իրավունքի տրամադրումը) անմիջականորեն եւ (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով (այսուհետ` ինտերնետ տոտալիզատոր).»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «իրացումը» բառերից հետո լրացնել «բացառությամբ ինտերնետ տոտալիզատորի») բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածում.

ա) հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները մինչեւ յուրաքանչյուր ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը փաuտաթղթային տեuքով ներկայացնում են հաշվետվություն, որում նշում են կազմակերպչի անվանումը, տոտալիզատորի անվանումը եւ տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման եւ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակը (անկախ փաստացի օգտագործման օրերի քանակից), ինչպես նաեւ համակարգիչների տեղակայման վայրերի հասցեները:»,

բ) հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 31 -րդ եւ 32 -րդ կետերով.

«31 . Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները յուրաքանչյուր ամսվա համար մինչեւ տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը լիազոր մարմին են ներկայացնում նաեւ տեղեկատվություն` տվյալ ամսում (անկախ փաստացի աշխատանքային օրերի քանակից) ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների մասին :

32 . Տոտալիզատորի եւ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչները տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ ա նմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների քանակի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման դեպքում այդ մասին ավելացումից առնվազն հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում լրացուցիչ հաշվետվություն կամ տեղեկատվություն:»:

գ) հոդվածի 5-րդ մասում «1-ից 3-րդ» բառերը փոխարինել «1-ից 32 -րդ» բառերով :

ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

«Վիճակախաղերի մասին» ՀՀ գործող օրենքով տոտալիզատոր է համարվում այն վիճակախաղը, որի մաuնակիցը կանխագուշակում է խաղային, uպորտային, uոցիալապեu նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը (ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մաuնակի կամ լրիվ համընկնումից տեղի ունեցած փաuտով): Սակայն գործնականում տոտալիզատոր է կազմակերպվում նաեւ ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամհամակարգված ցանցային կապուղիների միջոցով: Այս ճանապարհով տոտալիզատոր է կազմակերպվում ինչպես ինքնուրույն (տոտալիզատորի կազմակերպման լիցենզիա ունեցող անձի կողմից), այնպես էլ անմիջականորեն որպես տոտալիզատորի կազմակերպիչ չներկայացնող անձանց կողմից: Վերջիններս գործող օրենսդրության պայմաններում գործում են առանց լիցենզիայի` ցանկացած ներկայացուցչական, լիազորագրային կամ միջնորդական ձեւերով (հանձնարարարության պայմանագրով որպես հանձնակատար, կոմիսիայի պայմանագրով որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով որպես գործակալ, երաշխավորության պայմանագրով որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա որպես ներկայացուցիչ (այդ թվում առեւտրային), առեւտրային միջնորդ կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձ): Նշված պարագայում ակնհայտորեն ստեղծվում է ինչպես անհավասար մրցակցային դաշտ, այնպես էլ պետական վերահսկողությունից, հարկերի ու պարտադիր վճարների վճարումից խուսափելու հնարավորություն:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդլայնել ինչպես տոտալիզատորի, այնպես էլ դրանց կազմակերպիչների համար օրենքով սահմանված շրջանակները, տոտալիզատորի կազմակերպման շչջանակներում ներառելով նաեւ ինտերնետ տոտալիզատորը:

Օրենքի իմաստով ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ կհամարվի ինչպես ինքնուրույն այնպես էլ ցանկացած ներկայացուցչական ձեւով հանդես եկող անձը, որը մասնակցի համար հնարավորություն կստեղծի` իրավունք կտրամադրի մասնակցելու տոտալիզատորի: Ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչներն այն կարող են անցկացնել ինչպես անմիջականորեն (դրա համար նախատեսված ու հարմարեցված որեւէ սրահում), այնպես էլ առանց դրա` ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի կամ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով: Նախագծով հստակեցվում են նաեւ ինտերնետ տոտալիզատորին ներկայացվող պահանջները:

Արդյունքում ինտերնետ տոտալիզատոր կազմակերպելու համար եւս անհրաժեշտ կլինի տոտալիզատորի անցկացման համար լիցենզիա (տարեկան պետական տուրքի վճարմամբ) եւ գործունեությունը կհարկվի հաստատագրված վճարներով: